ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն Պեկինում ստորագրել են «ճանապարհային քարտեզ»՝ միավորումների միջև համագործակցությունը զարգացնելու համար
Սեպտեմբերի 04, 2025

ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն Պեկինում ստորագրել են «ճանապարհային քարտեզ»՝ միավորումների միջև համագործակցությունը զարգացնելու համար

By Սեպտեմբերի 03, 2025 5

ՀԱՊԿ մամուլի ծառայությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ Պեկինում ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի և ՇՀԿ+ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության և Շանհայի համագործակցության կազմակերպության ավագ վարչական պաշտոնյաների հանդիպում։

Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։

«Կայացել է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարների համատեղ հայտարարության ստորագրման արարողությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի և Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ», - ասվում է հայտարարության մեջ։ 

Նշվել է, որ «մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային իրավիճակի արդիական հարցերի, ինչպես նաև երեք կազմակերպությունների գործունեության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ»։ «Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման, ինչպես նաև նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու առաջարկներ», - հավելել է մամուլի ծառայությունը։

«Միաձայն կարծիք է հայտնվել, որ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն կոչված են ավելի ու ավելի մեծ դեր խաղալու համաշխարհային խաղաղության և տարածաշրջանային անվտանգության պահպանման, անկայունության կանխարգելման գործում։ Նշվել է եվրասիական նոր անվտանգության ճարտարապետության ձևավորման, տնտեսական համագործակցության զարգացման և մշակութային ոլորտում փոխգործակցության վրա կենտրոնացումը։ Հաստատվել է Եվրասիայի զարգացման կենտրոնների միջև ինտեգրացիոն նախագծերի համադրման և հարաբերությունների ներդաշնակեցման ապահովման մտադրությունը», - հավելել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Մկրտչյանի եղբայրը

Փաշինյանը հանդիպում է անցկացնում Ճապոնիայի վարչապետի հետ

Սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել. ովքեր են նրանք․ «Հրապարակ»

Թրամփը «պատերազմ կսկսի նարկո-ահաբեկչական կազմակերպությունների դեմ». Ռուբիո

Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն

Բրիտանիայի իշխանությունները ցանկանում են փախստականներին հյուրանոցներից տեղափոխել պահեստներ

ԱՄՆ-ում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պուտինի այցը Չինաստան վերածվեց իսկական դիվանագիտական մարաթոնի. ТАСС

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը արդարացված է համարում տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության պատճառով. Զախարովա

Կանանց գերհիշողությունը. ինչպես է գեղեցիկ սեռը տեսնում թաքնված կապերը բիզնեսում

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» մուտքը

«Հրապարակ». Նախագահի երկու թեկնածու կա

«Ժողովուրդ». ԱՄՆ-ից հյուրեր են գալիս Հայաստան. քննարկվելու է 42 կմ միջանցքի «գործարկման քարտեզը»

Instagram-ը նոր գործառույթ է փորձարկում

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող