Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթում հաղթող չեղավ: Նյուզը փոխանցում է, որ մրցույթին մասնակցում էին 2 թեկնածուներ` ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանը և առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը:
Գրավոր փուլում երկու թեկնածուներն էլ ստացան առավելագույն 100 միավոր: Բանավոր մրցույթում Զեյնալյանը հավաքեց 88.89 միավոր, իսկ Վանեսյանը՝ 84.92 միավոր։
Հիշեցնենք, որ Զեյնալյանը հրաժարական տվեց շուրջ 1 տարի առաջ Փաշինյանի "խնդրանքով": Դրան նախորդել էր Զեյնալյանի ու Արգիշտի Քյարամյանի լեզվակռիվը ԱԺ-ում:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը հեռացավ պաշտոնից այս տարվա մարտին, որպես պատճառ նշվում էին պացիենտների այսպես կոչված «նվիրատվությունները», որոնք բացահայտել էր ՊՎԾ–ն։ Այն ժամանակ արդեն որպես կենտրոնի տնօրենի հավանական թեկնածու շրջանառվում էր Նարեկ Զեյնալյանի անունը, որը հետագայում նշանակվեց ԺՊ։