Զելենսկին հայտնել է առաջիկայում ամերիկյան կողմի հետ բանակցությունների մասին
Նոյեմբերի 28, 2025

Զելենսկին հայտնել է առաջիկայում ամերիկյան կողմի հետ բանակցությունների մասին

By Նոյեմբերի 28, 2025 0

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ շաբաթվա վերջին ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները կշարունակեն աշխատանքները խաղաղության ծրագրի դրույթների վրա։ Այս մասին Զելենսկին նշել է X-ում գրառման մեջ։

«Շաբաթվա վերջում մեր թիմն ԱՄՆ ներկայացուցիչների հետ միասին կշարունակի Ժնևում ձեռք բերված կետերը վերածել այնպիսի ձևի, որը մեզ կդնի խաղաղության և անվտանգության երաշխիքների ճանապարհին։ Կկայանա պատվիրակությունների հանդիպում, և ուկրաինական պատվիրակությունը լավ պատրաստված կլինի ու կկենտրոնանա էական աշխատանքի վրա», – նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը սերտ կապի մեջ է ամերիկյան կողմի և եվրոպացի բարեկամների հետ։ Զելենսկին երախտագիտություն է հայտնել նաև աշխարհի այլ մասերում գտնվող իր գործընկերներին Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելու համար։

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու, որ Ուկրաինան ունենա բավարար պաշտպանական աջակցություն», – նշել է նա

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews

Լրահոս

Ֆոտո

Պուտինը չի բացառել, որ ՌԴ-ԱՄՆ բանակցությունները կհանգեցնեն գագաթաժողովի անցկացման Բուդապեշտում

Պուտինը Հնդկաստանի վարչապետի հետ կքննարկի ռուս-հնդկական հարաբերությունների ողջ օրակարգը

Սպիտակ տունը կվերանայի 19 երկրների քաղաքացիների «Գրին քարտերը»

Զելենսկին հայտնել է առաջիկայում ամերիկյան կողմի հետ բանակցությունների մասին

Մեծ Բրիտանիան վախեցած է Պուտինի նոր յուրօրինակ «զենքից»

ԱՄՆ-ը Թուրքիային դիտարկում է որպես բնական պատնեշ, հակակշիռ և մրցակից Վաշինգտոնի հիմնական հակառակորդների՝ Ռուսաստանի և Չինաստանի, նաև Իրանի դեմ․ Սարգսյան

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պшյթել ականի վրա. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Ուկրաինայի հակակոռուպցիոն գործակալությունների ներկայացուցիչները խուզարկություններ են անցկացնում Զելենսկու գրասենյակի ղեկավարի տանը

Ռուսական ակտիվների բռնագրավումը uպառնում է nչնչացնել հակամարտnւթյան կարգավորման հնարավոր համաձայնագիրը. Բելգիայի վարչապետ

ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել Ժնևում մշակված խաղաղության ծրագրի պարամետրերը. Պեսկով

Բաբաջանյան փողոցում բախվել են «MAN» և «ISUZU» ավտոբուսները

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 28-ին

Առաջիկա 2 օրերին նույնպես տեղումներ չեն լինի․ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակի տեսություն

Երբ և որտեղ կկայանա «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը. ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը

Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին․ Սրբուհի Գալյան