Վաշինգտոնը Մոսկվային ուղարկել է Ուկրաինայի համար իր խաղաղության ծրագրի պարամետրերը, որոնք մշակվել էին Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա խորհրդակցությունների արդյունքներից հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հիմնական պարամետրերը հաղորդվել են, և հաջորդ շաբաթ քննարկում կլինի Մոսկվայում», - նշել է Պեսկովը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները կշարունակեն համակարգել իրենց դիրքորոշումները՝ հիմնվելով Ժնևի բանակցությունների արդյունքների վրա։ Նրա խոսքով՝ շաբաթվա վերջում կկայանա պատվիրակությունների նոր հանդիպում: