Պուտինն առաջարկել Է ՀԱՊԿ-ը զինել ժամանակակից ռուսական զենքով
Նոյեմբերի 27, 2025

Պուտինն առաջարկել Է ՀԱՊԿ-ը զինել ժամանակակից ռուսական զենքով

By Նոյեմբերի 27, 2025 0

Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց սկսել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերը ռուսական զենքով վերազինելու լայնածավալ ծրագիր, հաղորդում է «Իզվեստիան»։

«Մենք առաջարկում ենք սկսել լայնածավալ ծրագիր՝ կոլեկտիվ ուժերը ժամանակակից ռուսական զենքով և տեխնիկայով զինելու համար, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը իրական ռազմական գործողություններում», - ասել է Ռուսաստանի առաջնորդը ՀԱՊԿ-ի ընդլայնված նիստում։ 

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը նախատեսում է հետագա փոխգործակցություն դաշնակիցների հետ՝ ՀԱՊԿ-ի ռազմական ներուժի ամրապնդման բոլոր հարցերով։ Նշվում է, որ ներկայումս զարգացման առաջնահերթ ուղղություններն են՝ ազգային զորախմբերի մարտունակության բարձրացումը և հավաքական ուժերի կառավարման բարելավումը։

Rate this item
(0 votes)

Լրահոս