Ռուսաստանը կփակի Իրկուտսկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը. ԱԳՆ
Նոյեմբերի 27, 2025

Ռուսաստանը կփակի Իրկուտսկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը. ԱԳՆ

By Նոյեմբերի 27, 2025 0

Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնությունում Լեհաստանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարություն և նրան ներկայացվել է նոտա, որում նշվում է, որ լեհական իշխանությունների կողմից Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության 2025 թվականի դեկտեմբերի 23-ից գործունեության թույլտվությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ ռուսական կողմը որոշել է չեղյալ համարել Իրկուտսկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսության 2025 թվականի դեկտեմբերի 30-ից գործունեության թույլտվությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Լեհաստանում Ռուսաստանի հյուպատոսական ներկայության փակումը անհեթեթ պատրվակով լեհական ղեկավարության կողմից բացահայտ թշնամական և անարդարացի քայլ է, որին ի պատասխան կփակվի ՌԴ-ում նախկինում գոյություն ունեցող լեհական հյուպատոսական գրասենյակներից վերջինը։

Rate this item
(0 votes)

Լրահոս