Լսել եմ, որ ՀԷՑ-ի անունով տոկոսով վարկ են վերցրել բանկերից ու առանց տոկոս տվել կոնկրետ ընկերությունների. Փաշինյան
Նոյեմբերի 25, 2025

Լսել եմ, որ ՀԷՑ-ի անունով տոկոսով վարկ են վերցրել բանկերից ու առանց տոկոս տվել կոնկրետ ընկերությունների. Փաշինյան

By Նոյեմբերի 25, 2025 2

Ես գիտեմ, որ ՀԷՑ–ը շատ ծանրաբեռնված է վարկերով, այս փուլում նորմալ սպասարկե՞լ եք այդ վարկերը, արդյոք պրոբլեմներ չեն առաջացել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, դիմելով ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ի պատասխան վերջինս ասաց. «Բացարձակ չեն առաջացել։ Ավելին ձեզ ասեմ, ժամանակավոր կառավարչի կառավարման չորս ամիսների արդյունքներով, մենք ավելի քան 21 միլիոն դոլարի վարկային պարտավորությունների մայր գումարներ ենք մարել վաղաժամկետ։ Այսինքն ֆինանսական որոշակի խնայողություններ ենք գոյացել, որոնք մենք ուղղել ենք վարկերի այն խմբի մարմանը, որոնք ավելի բարձր տոկոսադրույք ունեին։ Բառացիորեն հենց նախօրեին մենք 10 միլիոն դարձյալ վարկային պարտավորություն մարեցինք, որից 6.5 միլիոնը մայր գումարն էր։ Ընդհանուր առմամբ, ժամանակավոր կառավարչի նշանակման պահին ՀԷՑ–ը ծանրաբեռնված էր շուրջ 396 միլիոն ամերիկյան դոլարի հասնող վարկային պարտավորություններով, այդ թվում նաև թողարկված պարտատոմսերը, այս պահին արդեն այդ թիվը մոտեցել է 368 միլիոնի։ Այսինքն շուրջ 28-30 միլիոն դոլարի վարկային պարտավորություններ մենք մարել ենք պատշաճ։ Ընդ որում, իմ նշանակման պահին ընթացիկ հարկային պարտավորությունները, աշխատավարձերը, բոլորը ՀԷՑ–ը կատարում էր լրացուցիչ վարկային միջոցներ, օվերդրաֆտներ ներգրավելով, քանի որ միլիարդավոր դրամների հասնող իր շրջանառու միջոցները ամբողջովին տրված էր կապալառու փոխկապակցված ընկերություններին՝ կանխավճարների տեսքով»,– ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը։ 

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց. «Իմիջիայլոց, ես լսել եմ նաև, որ ՀԷՑ–ի անունով վարկ են վերցրել բանկերից և տոկոսով, և առանց տոկոսի, և այդ գումարը որևէ կարգավիճակով տվել են կամ կոնկրետ անձանց կամ կոնկրետ ընկերությունների։ Այսպիսի երևույթ նկատվե՞լ է»։

Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց. «Քանի որ վարույթի ավարտից օրեր առաջ ես արդեն հանդիպել եմ նաև միջազգային բանկերի IBRD-ի, ADB-ի, ֆինանսական միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներին և այդ մասին արդեն պաշտոնապես զրույց ենք ունեցել, ես ինձ թույլ տամ նաև եթերում այդ մասին խոսել, որ այո, դա այն երևույթի մասին է, որ ՀԷՑ–ը 100%-ով գրավադրված լինելով միջազգային բանկերում և ունենալով վերջիններիս նկատմամբ շուրջ 116 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պարտավորություններ, պայմանագրային պարտավորություն ուներ որևէ տեսակի երաշխավորություն, գրավ, այլ վարկային միջոցներ ներգրավվելու պարագայում թույլտվություն ստանալ վերջիններից, այդ թվում նաև որոշակի սահմանաչափի դեպքում պարտավոր էր համաձայնություն ստանալ ՀԾԿՀ–ից, իսկ որոշակի սահմանաչափի դեպքում օրենքի իմպերատիվ պահանջով նաև պարտավոր էր կառավարության համաձայնությունը ստանալ։ Եվ ահա ՀԷՑ–ի կառավարիչները և տնօրենների խորհուրդը վերջինիս որոշումներով ինը տարվա մեջ շուրջ 691 միլիոն ամերիկյան դոլարի հասնող երաշխավորություններ են տրվել մի քանի տասնյակ տարբեր ընկերությունների, դարձյալ «Տաշիր» ընկերությունների խմբին ուղղակիորեն աֆիլացված կամ անուղղակիորեն իրական շահառու հանդիսանալով։ Իհարկե, դա եղել է առանց գրավի առարկայի, բայց երաշխիքը ինքնին ենթադրում է գրավ, քանի որ երաշխավորության պայմանագրի մեջ արդեն նշված է, որ ՀԷՑ–ը այդ երաշխավորության համար պատասխանատվություն է ստանձնել իր ողջ շրջանառու միջոցներով, գույքով և ամբողջ կարողություններով»։ 

Նա նաև հավելեց, որ այդ ընկերությունները ՀԷՑ–ի երաշխավորություններով և արտոնյալ վարկերով արդեն իսկ արտոնյալ դիրքում են գտնվել մրցակից ընկերությունների նկատմամբ, դրանով աղճատելով և մաքուր մրցակցության դաշտի ամբողջ պատկերը. «Բայց նաև շատ ավելի խոսուն մի դրվագ, ընկերությունների մի զգալի մասը որևէ կապ չունեն ՀԷՑ–ի ու էներգետիկ շուկայի հետ։ Այլ ոլորտի ընկերություններ են, որոնք ՀԷՑ–ի երաշխավորությամբ տասնյակ միլիոն դոլարի արտոնված վարկեր են ստացել և բիզնես են արել այլ ոլորտներում, ընդ որում դրանց մեջ կա նաև ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերություն»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հաքերները WhatsApp-ի միջոցով տարածում են Astaroth տրոյականը. Ինչպես ճանաչել և պաշտպանվել ZIP-թակարդներից

Լսել եմ, որ ՀԷՑ-ի անունով տոկոսով վարկ են վերցրել բանկերից ու առանց տոկոս տվել կոնկրետ ընկերությունների. Փաշինյան

Նանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն

Հայաստանն ու Ադրբեջանը շատ ավելի լավ վիճակում են, քան Վրաստանը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Իրանում հրապարակնորեն մահապատժի են ենթարկել երկու կանանց բռնաբարած տղամարդուն

Պրեմիեր լիգա․ 12-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը

Արաղչին կուղևորվի Փարիզ՝ բանակցությունների

«ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի վերաբերյալ ծրագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է»․ Սպիտակ տուն

Հարձակում՝ Կիևի վրա. կան զոհեր և վիրավորներ

Չինաստանն ուղեծիր է դուրս բերել դատարկ «Շենչժոու-22» տիեզերանավը

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելքը հանվել է 28 կետանոց խաղաղության ծրագրից. Գերմանիայի արտգործնախարար

ԱՄՆ-ն պլանավորում է ստուգել Բայդենի օրոք երկիր ժամանած գրեթե 200,000 փախստականներին

Երևանում մեկնարկել է Հայաստան–Չինաստան ռազմավարական գործընկերության թեմայով համաժողովը

Հնդկաստանը և Կանադան ուրանի արտահանման՝ 2,8 միլիարդ դոլարի, գործարք են կնքելու