Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև նոյեմբերի 27–ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` այսօր Լոռիում ջերմաստիճանը կհասնի +23–ի, Տավուշում` +25–ի, իսկ Սյունիքի հովիտներում` +26–ի։
Երևան քաղաքում նույնպես մինչև նոյեմբերի 27-ը տեղումներ չեն սպասվում։ Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում կդիտվի 14–16, երեկոյան` 7–9 աստիճան տաքություն։
