Իրանական ուժերը մեկ շաբաթ առաջ գրավել են նավթամթերքով բեռնված «Տալարա» լցանավը և այն ուղղորդել երկրի տարածքային ջրեր։
Սա Թեհրանի կողմից լցանավի գրավման մասին առաջին հաղորդումն է հունիսին Իրանին հասցված իսրայելա-ամերիկյան հարվածներից հետո։
Ըստ ծովային աղբյուրների՝ Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող «Տալարա» լցանավը գտնվել է ԱՄԷ-ի ափերի մոտ և Հնդկական օվկիանոսով բարձր ծծմբայնությամբ գազոյլ էր տեղափոխում Շարժայից (ԱՄԷ) դեպի Սինգապուր։
Ինչպես հայտնում է Reuters-ը, նավը պատկանում է կիպրական «Փաշա Ֆայնենս» ընկերությանը, որը կապված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։