Ուկրաինա է ժամանել Թրամփի պաշտոնավարումից ի վեր ամենաբարձրաստիճան ամերիկյան զինվորական պատվիրակությունը
Նոյեմբերի 20, 2025

Ուկրաինա է ժամանել Թրամփի պաշտոնավարումից ի վեր ամենաբարձրաստիճան ամերիկյան զինվորական պատվիրակությունը

By Նոյեմբերի 20, 2025 1

ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանի հետ «պատերազմը դադարեցնելու ջանքերը քննարկելու նպատակով» ժամանել են Ուկրաինա։ Այս մասին հայտնում է BBC-ն։

ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլի գլխավորած թիմը նոյեմբերի 20-ին Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Ավելի վաղ հաղորդագրություններ էին տարածվել այն մասին, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պատրաստել են նոր շրջանակային խաղաղության ծրագիր, որը պահանջում է Ուկրաինայից զգալի զիջումներ, այդ թվում՝ հրաժարում դեռևս վերահսկվող տարածքներից և զինված ուժերի թվաքանակի զգալի կրճատում։ 

Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Մոսկվան պաշտոնապես չեն հաստատել ծրագրի առկայությունը։

Կիև ժամանած Դրիսկոլի թիմն ամենաբարձրաստիճան զինվորական պատվիրակությունն է, որ ժամանել է Ուկրաինա նախագահի պաշտոնում Թրամփի երկրորդ պաշտոնավարումից ի վեր։ Պատվիրակության կազմում են նաև բանակի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջը, Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Քրիս Դոնահյուն և բանակի ավագ սերժանտ Մայքլ Վայմերը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ում գրել է, որ «երկարատև խաղաղության հասնելը կպահանջի, որ երկու կողմերն էլ համաձայնվեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների: Ահա թե ինչու մենք մշակում ենք և կշարունակենք մշակել այս պատերազմը դադարեցնելու հնարավոր գաղափարների ցանկ՝ հիմնվելով այս հակամարտության երկու կողմերի կարծիքների վրա»:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը զգուշացրել է, որ ցանկացած ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ուկրաինացիների և եվրոպացիների մասնակցությունը, իսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն նշել է, որ «ուկրաինացիները չեն ցանկանում որևէ կապիտուլյացիա»։

Հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին՝ Axios-ը, Financial Times-ը և Reuters-ը հայտնել են, որ ծրագրերը նախատեսում են, որ Կիևը հրաժարվի արևելյան Ուկրաինայի Դոնբասի այն տարածքներից, որոնք դեռևս վերահսկում է, զգալիորեն կրճատի իր զինված ուժերի չափը և կորցնի իր զենքի մեծ մասը:

Զելենսկին բազմիցս բացառել է Ռուսաստանին տարածքային ցանկացած զիջում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանը Ղազախստանում հանդիպում կունենա Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել Թրամփին. «Պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ»

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Հայաստանի ղեկավարությունը իշխանության է եկել խոսքի ազատության և բազմակարծության համար պայքարի ալիքի վրա, բայց հիմա ամեն ինչ այլ կերպ է անում․ Զախարովա

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է․ ՔԿ

Թրամփը կատակել է Թուրքիայի, հնդկահավի և Էրդողանի թեմայով

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 20-ին

Ուկրաինա է ժամանել Թրամփի պաշտոնավարումից ի վեր ամենաբարձրաստիճան ամերիկյան զինվորական պատվիրակությունը

Պատերազմի ավարտը Ուկրաինայում պահանջում է լուրջ և իրատեսական գաղափարներ. Ռուբիո

ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության ծրագիրը

Բոլոր տեսակի նպաստները և կենսաթոշակներն ամբողջությամբ կդառնան անկանխիկ

Oդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-5 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ

Գրոսին Ուկրաինայում տեղի ունեցող մարտերը համարում է գլխավոր ռիսկը միջուկային անվտանգության համար

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» տեղակայման վայրերին

Ձնաբքի պատճառով 4 զբոսաշրջիկ է մահացել