Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»
Նոյեմբերի 18, 2025

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

Երևանի ավագանին քննարկում է քաղաքում երթևեկության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նոր համայնքային հիմնարկ ստեղծելու նախաձեռնությունը՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» անվամբ։ 

Նախագծի հիմնավորմամբ՝ մայրաքաղաքում ավտոմեքենաների թվի շարունակական աճը, ճանապարհային ծանրաբեռնվածության մեծացումը, ինչպես նաև հանրային տրանսպորտի բարեփոխումների ընթացքը պահանջում են ավելի համակարգված և միասնական մոտեցում երթևեկության կառավարման ու պլանավորման ոլորտում։ 

Նոր հիմնարկը կունենա մի շարք առանցքային գործառույթներ, այդ թվում՝ 

  • ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման և զարգացման պլանավորում, 

  • երթևեկության հոսքերի մշտադիտարկում, վերլուծություն և մոնիթորինգ,

  • լուսացույցային կառավարման, ճանապարհային նշանների և գծանշումների միասնական քաղաքականության մշակում, 

  • երթևեկության անվտանգության բարձրացման ծրագրերի իրականացում,

  • քաղաքային տրանսպորտի երթևեկության համակարգում, 

  • ժամանակակից թվային լուծումների ներդրում և սպասարկում։

Ըստ նախագծի՝ նոր կառուցվող կենտրոնի կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը և հաստիքացուցակը սահմանվելու են որոշման հավելվածներում։ Քաղաքապետին էլ վստահվելու է հիմնարկը պետական ռեգիստրում գրանցելու գործնական կազմակերպումը։

Քաղաքապետարանում համոզված են, որ նոր կառույցը թույլ կտա իրականացնել ավելի ճկուն և արդյունավետ քաղաքականություն ճանապարհային երթևեկության ոլորտում՝ ապահովելով օպերատիվ արձագանք, միասնական համակարգում և ավելի բարձր մակարդակի անվտանգություն մայրաքաղաքում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Թուրքիայի և Իսրայելի միջև կարող է մեծ պատերազմ սկսվել». American Thinker

Պետդուման մեկնաբանել է Շոյգուի դեմ մահափորձը

Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ռոնալդուին

Disney-ն հրապարակել է «Մոանա» ֆիլմի առաջին թիզերը

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել 2 գյուղ Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում

Միլիարդատերը սովորեցնում է ֆլիրտ. Երեք բառ, որոնք գրեթե երբեք չեն մերժվում

Նախարարին տեղափոխող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել. մանրամասներ

Բիթքոյնի գինը նվազել է մինչև 89,200 դոլար

Առաջիկայում սպասվում է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մի շարք այցելություններ Հայաստան. ադրբեջանական ՀԿ ղեկավար

Կիևն արդեն ունի մշակված լուծումներ. Զելենսկին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման մասին

Երեկ Երևանում բանկից գողություն կատարած անձն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ բանակը մասնակցություն է ունեցել մարտիմեկյան իրադարձություններին. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Թրամփը շնորհավորել է ամբողջ աշխարհին

Թուրքիան կշարունակի կատարել Հարավային Կովկասի զարգացմանն ուղղված պարտավորությունները. Էրդողան

Նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար