Հյուրանոցում որպես հյուր հրավիրված 29-ամյա կինն այնտեղից հափշտակել է «iPhone» հեռախոս և ոսկյա վզնոց՝ իր խաչով
Նոյեմբերի 17, 2025

Հյուրանոցում որպես հյուր հրավիրված 29-ամյա կինն այնտեղից հափշտակել է «iPhone» հեռախոս և ոսկյա վզնոց՝ իր խաչով

Նոյեմբերի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Նազարբեկյան թաղամաս թիվ 25/5 հասցեում գործող «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրում որպես հյուր հրավիրված, ՀՀ մարզերից մեկի բնակիչ 29-ամյա Արմինե Ա․-ն, ՀՀ մարզերից մեկի բնակիչ 22-ամյա Սերոբ Հ․-ի կողմից նախորոք ամրագրված համարից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող «iPhone» մոդելի բջջային հեռախոսը և ոսկյա վզնոցը` իր խաչով։

Սերոբ Հ․-ն, Երևանի քրեական ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 05։00-ից միչև 10։30-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում իր կողմից հրավիրված Արմինե Ա․-ն օգտվելով իր քնած լինելու հանգամանքից գողացել է «Iphone» մոդելի բջջային հեռախոսը և մոտ 250 գրամ կշռվող ոսկյա վզնոցը իր խաչով՝ պատճառելով 25 հազար դոլարի վնաս։

Շամշյանի տեղեկություններով` Երևանի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում Արմինե Ա․-ն հայտնաբերվել, ձերբակալել և տեղափոխել է ոստիկանություն, իսկ գողոնը հայտնաբերվել է։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բլոգերները շրջանցել են Լուվրի անվտանգության աշխատակիցներին և իրենց նկարը կախել «Մոնա Լիզայի» կողքին

Պետությունն առաջիկա 3 ամսում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի հետ կբանակցի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ. ՀԾԿՀ նախագահ

Վիետնամում ավտոբուսը հայտնվել է սողանքի տակ. կան զոհեր ու վիրավորներ

Խոշոր ավտովթար Սաուդյան Արաբիայում. զnհվել է առնվազն 42 հնդիկ ուխտավոր

Հարավային Կորեան առաջարկում է ռազմшկան բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ՝ սահմանին հնարավոր բախnւմները կանխելու համար

Դոլարն ու եվրոն թանկանում են

Խոնավ անձեռոցիկը ջնջում է iPhone 17 Pro-ի ներկը՞. Apple-ի նոր ֆլագմանների «հիվանդությունը»

ԱՄՆ-ն հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների ևս մեկ նավի ոչնչացման մասին

Փաշինյանն ու ԱՄՆ պաշտոնյան քննարկել են Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի Ադրբեջան

Ազատության պողոտայում երթևեկության փոփոխություն կլինի

Հանձնաժողովը  նման որոշում կայացրեց երեք օր տևած քննարկումից հետո

ՀԷՑ-ը զրկվեց լիցենիզիայից

Զելենսկին այցով ժամանել է Փարիզ