Ստամբուլում զբոսաշրջիկներ են թունավորվել․ նրանցից 3-ը մահացել է
Նոյեմբերի 15, 2025

Ստամբուլում զբոսաշրջիկներ են թունավորվել․ նրանցից 3-ը մահացել է

By Նոյեմբերի 15, 2025 4

Ստամբուլի կենտրոնում գտնվող հյուրանոցից ևս երկու զբոսաշրջիկ է հոսպիտալացվել: Ավելի վաղ այնտեղ բնակվող գերմանացի ընտանիք էր տեղափոխվել հիվանդանոց՝ սննդային թունավորումով, նրանցից 3-ը մահացել են, գրում է TRT Haber-ը:

Ստամբուլի նահանգային առողջապահության տնօրեն Աբդուլլահ Գյուները նախկինում հայտնել էր, որ Բյոչեք ընտանիքի մայրը և երկու երեխաները՝ երեք և վեց տարեկան, որոնք Գերմանիայից ժամանել էին Ստամբուլ արձակուրդի, մահացել են հինգշաբթի և ուրբաթ օրերին, ենթադրաբար սննդային թունավորումից: Հետաքննություն է ընթանում: Ընտանիքի հայրը  շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում:

Գյուների խոսքով՝ Ստամբուլում սննդային թունավորման դեպքերի աննորմալ աճ չի նկատվել: Ստամբուլի գլխավոր դատախազությունը նախկինում չէր բացառել արտաքին միջամտության հնարավորությունը և միջադեպը որակել էր որպես «կասկածելի մահ»: Սկսվել է հետաքննություն սպանության կամ ինքնասպանության հնարավորության վերաբերյալ: Դիահերձումը չի բացահայտել էական պաթոլոգիաներ: 

Այսօր, սակայն, նույն հյուրանոցում հաստատված ևս երկու զբոսաշրջիկ հոսպիտալացվել է փսխման գանգատներով։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ միդիաների և թուրքական քաղցրավենիքի վաճառողները, ռեստորանի սեփականատերը և ևս մեկ անձ ձերբակալվել են չկանխամտածված սպանության կասկածանքով՝ երեք մահվան դեպքերի հետաքննության շրջանակներում: Հարցաքննվել են նաև հյուրանոցի անձնակազմը և խոհարարները։

Լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Բյոչեք ընտանիքը Ստամբուլ է ժամանել նոյեմբերի 9-ին: Երեքշաբթի օրը ծնողներն ու երեխաները ժամը 14:40-ից մինչև 18:30-ը ռեստորաններից և փողոցային վաճառողներից տարբեր սննդամթերք են գնել: Մասնավորապես, ընտանիքը գնել է ոսպի ապուր, հավի շաուրմա, թուրքական քաղցրավենիք, բրնձով միդիաներ և կոկորեց (գառան մսից պատրաստված ուտեստ):

Հաջորդ օրը՝ ժամը 11:16-ին, ծնողները դիմել են հիվանդանոց, որտեղ նրանց մոտ ախտորոշվել է աղեստամոքսային համակարգի խանգարում: Նույն օրը՝ ժամը 15:40-ին, ընտանիքը երեխաներին տարել է մեկ այլ հիվանդանոց, և բուժում ստանալուց հետո նրանք վերադարձել են հյուրանոց: Հինգշաբթի երեկոյան ընտանիքը շտապօգնություն է կանչել, սակայն երեխաներին փրկել չի հաջողվել: Մայրը մահացել է մեկ օր անց, իսկ 36-ամյա հոր կյանքը շարունակում է վտանգի տակ մնալ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դեռահասների համար սոցցանցերը շուտով կփակվեն

Ուկրաինան այլևս ինքնիշխան երկիր չէ.  կարելի է համոզել դադարեցնել հակամարտությունը. Օրբան

Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք 1-2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թրամփը հրամայել է հետաքննություն սկսել Էփշտեյնի՝ Քլինթոնի և խոշոր բանկերի հետ ենթադրյալ կապերի վերաբերյալ

Ուիթքոֆը նախատեսում է հանդիպել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ. NYT

Թրամփը երբեք չի խմել և չի ծխել, ինչպես նաև թմրանյութեր չի օգտագործել

ԱՄՆ-ն առաջին անգամ դեմ է քվեարկել նեոնացիզմի դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևի փոփոխությանը

Apple-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնից հեռացնել գործադիր տնօրեն Թիմ Քուկին

Ծեծկռտուք՝ Երևանում․ վարորդը ուղեվարձը չվճարելու պատճառով վեճի ժամանակ հարվածել է ուղևորին

Կիևում պահանջում են Զելենսկու հրաժարականը

Երկրին սպասվում է արեգակնային պլազմայի հզոր հարված

Իրանը Մեհրիբան Ալիևային պատկանող նավթային լցանավ է կալանել

Ստամբուլում զբոսաշրջիկներ են թունավորվել․ նրանցից 3-ը մահացել է

Փարիզում զինված անձինք փորձել են թալանել Chanel-ի խանութը

ԱՄՆ-ում մշակվել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մարդկանց «շփվել» մահացած հարազատների հետ