Աբովյան քաղաքում 24–ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են
Նոյեմբերի 15, 2025

Աբովյան քաղաքում 24–ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 24-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվող անձինք ձերբակալվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են»,– նշեցին ՆԳՆ–ից:

Միաժամանակ shamshyan.com–ը հայտնում է, որ կասկածյալները ինքնակամ են ներկայացել ոստիկանություն։

«Ոստիկանության ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների և տարված բացատրական աշխատանքի շնորհիվ քիչ առաջ ոստիկանության Կոտայքի բաժին են ինքնակամ ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչներ 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենիամին Սոխրաբյանցը»,– գրում է կայքը։ 

Ըստ կայքի` Աշոտ Սոխրաբյանցը և Սոխրաբյանցը հարազատ եղբայրներ են։
Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի կենտրոնում սպանել էին 24-ամյա Սարգիս Զեյնալյանին, որը, ըստ լրատվամիջոցների, ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հարազատն է։

Ըստ տեղեկությունների` ամիսներ առաջ` Գինու փառատոնի օրը, միջադեպ է տեղի ունեցել սպանվածի և կասկածյալի միջև, վիճաբանությունն օրեր անց շարունակվել է Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել է 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ն նշել է Վենեսուելայի նավերին հարվածելու հիմնավորումը

Տուսկը կոչով դիմել է Զելենսկուն

Սահարան կարող է կանաչել. աշխարհի ամենամեծ անապատում սպասվում է «անձրևոտ դարաշրջան»

Թրամփն ՄՌՏ հետազոտություն է անցել

Նոր հետազոտությունը հերքում է պարացետամոլի օգտագործման և երեխաների մոտ աուտիզմի առաջացման միջև կապը

Ուկրաինայում տղամարդիկ  շուտով կանհետանան․ Pink Floyd-ի հիմնադիր

Արևմուտքը շահում է Ուկրաինայում հակամարտության շարունակությունից․ Կալաս

Էրդողանի խնդրանքով Հայաստանում կառուցվում է 10 մզկիթ. թուրքական լրատվամիջոցներ

Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ-ում հրաժարվել է քննարկել դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու հարցը

Բաքուն ակտիվորեն աշխատում է ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ուղղությամբ

Անգլիայում բուժաշխատողների զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում

Ես հրաժարվելու ոչինչ չունեմ․ իմ ուղին, իմ սկզբունքները ձևավորվել են տարիներով, փորձություններով ու մարդկանց հանդեպ պատասխանատվությամբ, որից երբեք չեմ խուսափել․ Դավիթ Համբարձումյան

Թրամփի վարչակազմը երեք հանդիպում է անցկացրել Վենեսուելայում հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ․ Reuters

Հեյլի Բիբերը թափանցիկ զգեստով զարմացրել է GQ Men of the Year միջոցառման հյուրերին

Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ի միջոցով ստեղծված «փեսացուի» հետ