Չինաստանը պատրաստ է ամրապնդել ռազմավարական հարաբերությունները Թաիլանդի հետ՝ հաջորդ 50 տարիներին ավելի մեծ առաջընթացի հասնելու համար։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկոռն (Ռամա X) թագավորի հետ հանդիպման ընթացքում։
«Կանգնելով պատմական նոր մեկնարկային կետում՝ ես պատրաստ եմ Ձերդ Մեծության հետ միասին ղեկավարել միասնական ճակատագրի չին-թաիլանդական համայնքի կառուցումը՝ հաջորդ 50 տարիների ընթացքում ավելի մեծ առաջընթացի հասնելու համար», – մեջբերել է Սի Ծինփինի խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Չինաստանի ղեկավարը նաև կոչ է արել «ամրապնդել ռազմավարական համակարգումը»։ Նա նշել է պատրաստակամությունը «կայուն կերպով առաջ մղելու համագործակցությունը խոշոր նախագծերի շուրջ, ինչպիսին է չին-թաիլանական երկաթուղին, Թաիլանդից բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման ընդլայնումը, ինչպես նաև գործակցության զարգացումն արհեստական բանականության, թվային տնտեսության և օդատիեզերական ոլորտներում»։
Մահա Վաչիրալոնգկոռնն իր հերթին հայտարարել է, որ «Թաիլանդի և Չինաստանի համագործակցությունը համագործակցություն է եղբայրների միջև»։ Նա հավելել է, որ թագավորությունը պատրաստ է «ակտիվորեն սովորել և յուրացնել Չինաստանի զարգացման փորձը»։
Միապետը պետական այցով Չինաստանում կլինի նոյեմբերի 14-ից 19: