ԱԺ նախագահի պաշտոնի համար քասթինգը հայտարարված է․ «Հրապարակ»
Նոյեմբերի 15, 2025

ԱԺ նախագահի պաշտոնի համար քասթինգը հայտարարված է․ «Հրապարակ»

By Նոյեմբերի 15, 2025 6

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի նկատելի պասիվության ֆոնին ակնառու է դարձել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գերակտիվությունը՝ ոչ միայն ԱԺ նիստերի դահլիճում՝ ընդդիմադիրների հետ շփումներում, այլեւ՝ համացանցում: 

Նա դարձել է ամեն ինչի մասնագետ եւ ամեն օր իր հեղինակավոր կարծիքն է ներկայացնում։ Թիմում Ռուբինյանի պահվածքն ընկալվել է որպես հայտ` ԱԺ նախագահի պաշտոնում, հաջորդ ժամկետի համար: Կարծիք կա, որ Փաշինյանը քաստինգ է հայտարարել այդ պաշտոնի համար եւ թեկնածուների փնտրտուք է սկսել: 

Չափանիշներն են` իրեն հավատարմությունը, իր որոշած թիրախներին թունդ հայհոյելը, իր ձեռնարկած միջոցառումներին ակտիվ մասնակցելը, եւ հիմա սկսվել է ինքնառաջադրման փուլը։ 

Սակայն ՔՊ-ում համոզված են, որ Ռուբինյանը «չի ձգում» այդ պաշտոնի համար․ նա աչքի է ընկնում իր հախուռն, կոնֆլիկտային բնավորությամբ եւ չի կարող օրենսդիր կառույցը ղեկավարել։ 

Մյուս թեկնածուն ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է, սակայն նա էլ շատ է վարկաբեկված: ՔՊ-ում որոշել են, որ Փաշինյանի սրտի թեկնածուն այս պահին ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցն է, որը Փաշինյանի կաբինետի գորշ կարդինալներից է եւ հիմա կուսակցական աշխատանքներով է զբաղված: 

Այս ենթադրությունը բխում է նաեւ այն սիրուց, որ Փաշինյանը տածում է կին պաշտոնյաների նկատմամբ: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Լրահոս