«Սիթի» ՍՊԸ -ի սուպերմարկետներում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ. Տեսչական մարմինը կասեցրել է դրանց իրացումը
Նոյեմբերի 14, 2025

«Սիթի» ՍՊԸ -ի սուպերմարկետներում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ. Տեսչական մարմինը կասեցրել է դրանց իրացումը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետներում։

Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից՝ 

ներմուծված և տեղական շուկայից ձեռք բերված մեծ թվով ապրանքները, ինչպես նաև ծխախոտային արտադրանքներն ու փոխարինիչները վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման։ 

շահագործվող որոշ էլեկտրոնային կշեռքներ օգտագործվել են առանց ստուգաչափման։ 

Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով վաճառվող խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։ 

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝

արտադրանքի իրացման կասեցման,

վաճառքից հետկանչման,

և ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Անտիֆեյքի» լրագրող Իշխան Խոսրովյանն ազատ է արձակվել

Հենրիխ Մխիթարյանն ապաքինվում է

ԱՄՆ-ն նվազեցնում է լատինամերիկյան չորս երկրից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

Արևմուտքի կողմից Զելենսկու առջև դրված խնդիրներից մեկը Ուկրաինայի բնակչության nչնչացումն է. Զախարովա

Հունգարիան դատի կտա ԵՄ-ին՝ ռուսական գազը մերժելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի որոշման պատճառով. Օրբան

Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանն արգելանքի չի վերցվել ՀՀ քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով․ Դատախազություն

2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը

«Սիթի» ՍՊԸ -ի սուպերմարկետներում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ. Տեսչական մարմինը կասեցրել է դրանց իրացումը

Երկաթուղին պիտի Ադրբեջանից մտնի Մեղրի, հետո Նախիջևան ու Երասխ և շարունակվի մինչև Թուրքիայի սահման. Փաշինյան

Աշխարհում անալգինը անալգին ա, ինչպես թթվածինը՝ թթվածին, ջրածինը՝ ջրածին. Փաշինյան

Ադրբեջանից բերված ղազախական ցորենն օգտագործելի է սննդի մեջ կիրառելու համար․ տեսչության ղեկավար

Ի՞նչ է կատարվում Սյունիքում․ 47 հանրակրթական դպրոցն անհետանալու շեմին է

Մարդը հունվարի 3-ին շատ կերել, խմել ա, հավելվածն էլ քաշել ա, ի՞նչ անի. Փաշինյանը՝ Ավանեսյանին

Հյուսիսային Կորեայի սակրավորները մասնակցում են Կուրսկի մարզում ականազերծմանը

Ռուսական բանակը հզորությամբ երկրորդն է աշխարհում. ո՞ր երկրի բանակն է առաջինը