Ռուսաստանը կարող է համագործակցություն հաստատել Հնդկաստանի հետ՝ անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում
Նոյեմբերի 15, 2025

Ռուսաստանը կարող է համագործակցություն հաստատել Հնդկաստանի հետ՝ անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում

By Նոյեմբերի 15, 2025 5

Ռուսաստանը կարող է համագործակցություն հաստատել Հնդկաստանի հետ անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում։ Այս մասին «Գործընկերության գագաթնաժողով» միջազգային բիզնես ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Գրուզդևը, հաղորդում է TASS-ը։ 

«Ռուսաստանում այդ ուղղությունը հաջողությամբ զարգանում է, մշակվել և իրականացվում է համապատասխան ոլորտային ռազմավարություն»,— հայտարարել է նա՝ մատնանշելով Հնդկաստանի հետ այդ ոլորտում համագործակցության հնարավորությունները։ 

Գրուզդևը նշել է, որ ֆորումում քննարկվել է անօդաչու տեխնոլոգիաների զարգացումը ինչպես ավիացիայում, այնպես էլ ավտոմոբիլային տրանսպորտում։ 

Հնդկաստանը նոյեմբերի 14-15-ը Անդհրա-Պրադեշի հարավային նահանգի Վիշախապատնամ քաղաքում անցկացնում է երկրի խոշորագույն միջազգային գործարար միջոցառումներից մեկը՝ «Գործընկերության գագաթնաժողով» ֆորումը։ Դրան մասնակցում է ավելի քան 3 հազար պատվիրակ տասնյակ պետություններից։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Գրուզդևը։

Rate this item
(0 votes)

Լրահոս