2025 թվականի նոյեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռուբեն Թաթուլյանը:
Tert.am-ի հարցմանն ի պատասխան, ասել են Գլխավոր դատախազությունից։
Ռուբեն Թաթուլյանն արգելանքի չի վերցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով:
Հիշեցնենք, որ օրերս Իզվեստիա-ն հայտնեց, որ քրեական հեղինակություն համարվող Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է Հայաստանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոբսոնը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել:
Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզվում է սպանության, խարդախության և մի շարք այլ հանցագորոծություններ կատարաելու մեղադրանքով, նա դատապարտվել է կալանքի հեռակա կարգով։