Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը
Նոյեմբերի 15, 2025

Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է, թե ինչու է Երևանը Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ, թեև պայմանագրում նման պահանջ չկա։ 

Ավելի վաղ գրել էինք, որ արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակ կառուցելու հարցը համաձայնեցնում է Թուրքիայի հետ։ Սակայն երկրների միջև գործող` սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիան ենթադրում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» շինարարության մասին։ «Համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։ 

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ հետաքրքրվելով, թե ինչու է Հայաստանը Թուրքիայի հետ համաձայնեցնում ամբարտակի շինարարությունը, այդ թվում` նախագծային փաստաթղթերը, երբ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև 1972 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Երևանը պետք է պարզապես տեղեկացնի այդ մասին։ 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ՀՀ-ն ծանուցել է Թուրքիայի Հանրապետությանը Արաքս գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների վերաբերյալ՝ պայմանագրային դրույթներին համապատասխան։

«Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, կողմերի միջև թեմայի վերաբերյալ լինում են շփումներ և խորհրդակցություններ՝ երկու հարևան երկրների միջև համագործակցության տրամաբանության մեջ», - հավելել են ԱԳՆ-ից: 

Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ավելի վաղ հայտնել էին ոչ թե «ծանուցման», այլ հենց «համաձայնեցման» մասին: 

Մասնավորապես ամիսներ առաջ մեզ հայտնել էին, որ ՀՀ ԱԳՆ–ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը։

Համաձայնեցնելու մասին նմանօրինակ պատասխան էինք ստացել նաև անցյալ տարվա ամռանը։ 

Ավելի վաղ գրել էինք, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար ամբարտակի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար: 

Հիշեցնենք, որ ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս ձևավորվել է մոտ 400 հա մակերեսով կղզի: 

Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է Արաքս գետի ներկայիս հունի վրա կառուցել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ամբարտակ-պատնեշ՝ գետի ջրերը նախկին հուն ուղղելու համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ն նշել է Վենեսուելայի նավերին հարվածելու հիմնավորումը

Տուսկը կոչով դիմել է Զելենսկուն

Սահարան կարող է կանաչել. աշխարհի ամենամեծ անապատում սպասվում է «անձրևոտ դարաշրջան»

Թրամփն ՄՌՏ հետազոտություն է անցել

Նոր հետազոտությունը հերքում է պարացետամոլի օգտագործման և երեխաների մոտ աուտիզմի առաջացման միջև կապը

Ուկրաինայում տղամարդիկ  շուտով կանհետանան․ Pink Floyd-ի հիմնադիր

Արևմուտքը շահում է Ուկրաինայում հակամարտության շարունակությունից․ Կալաս

Էրդողանի խնդրանքով Հայաստանում կառուցվում է 10 մզկիթ. թուրքական լրատվամիջոցներ

Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ-ում հրաժարվել է քննարկել դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու հարցը

Բաքուն ակտիվորեն աշխատում է ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ուղղությամբ

Անգլիայում բուժաշխատողների զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում

Ես հրաժարվելու ոչինչ չունեմ․ իմ ուղին, իմ սկզբունքները ձևավորվել են տարիներով, փորձություններով ու մարդկանց հանդեպ պատասխանատվությամբ, որից երբեք չեմ խուսափել․ Դավիթ Համբարձումյան

Թրամփի վարչակազմը երեք հանդիպում է անցկացրել Վենեսուելայում հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ․ Reuters

Հեյլի Բիբերը թափանցիկ զգեստով զարմացրել է GQ Men of the Year միջոցառման հյուրերին

Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ի միջոցով ստեղծված «փեսացուի» հետ