Ապարանում գողացել են 39-ամյա քաղաքացուն պատկանող 253 գլուխ ոչխար
Նոյեմբերի 14, 2025

Ապարանում գողացել են 39-ամյա քաղաքացուն պատկանող 253 գլուխ ոչխար

By Նոյեմբերի 14, 2025 3

Նոյեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2024թ․ հոկտեմբեր ամսից մինչև 2025թ․ օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Գագիկ Գ․-ն, Նաիրի Գ․-ն և Արամայիս Ա․-ն Արագած սարի արոտավայրից գողացել են Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Աֆանդի Մ․-ին պատկանող 253 գլուխ ոչխար՝ պատճառելով 18 մլն  դրամի նյութական վնաս։

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ գողացված ոչխարների մի մասը Գագիկ Գ․-ն, Նաիրի Գ․-ն և Արամայիս Ա․-ն վաճառել են Արագածոտնի մարզի բնակիչ 42-ամյա Սամվել Հ․-ին, իսկ մյուս մասը գտնվում է Արամայիս Ա․-ի մոտ։

Ապարանի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հյուսիսային Կորեայի սակրավորները մասնակցում են Կուրսկի մարզում ականազերծմանը

Ռուսական բանակը հզորությամբ երկրորդն է աշխարհում. ո՞ր երկրի բանակն է առաջինը

Ուկրաինացի փախստականները բեռ են դարձել եվրոպական երկրների համար

ՀՀ–ն ու Վրաստանը միմյանց կփոխանցեն իրենց տարածքում անօրինական գտնվող քաղաքացիներին

«Սիթի» ՍՊԸ -ում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ Տեսչական մարմինը կասեցրել է դրանց իրացումը

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր դեր կխաղա անխոչընդոտ հաղորդակցության հաստատման գործում․ Ալիև

Կառավարությունը հավանություն տվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի փաթեթին

Միխայիլ Սաակաշվիլին դիմել է Զելենսկիին՝ խնդրելով իրեն ներառել քաղաքացիական բանտшրկյալների ցուցակում

Կեղծ թղթադրամներ իրացրած անձինք ձերբակալվել են․ բացահայտում

Թալանել են Հայաստանում հայտնի ընկերություններից մեկի վաճառքի մասնագետի բնակարանը

Պենտագոնը հայտարարել է թմրավաճառների դեմ նոր գործողության մասին

«Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանը ևս ձերբակալվել է

Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը Կոպենհագենում

ԱՄՆ-ում կանխատեսել են Զելենսկու պաշտոնանկության հետևանքները (տեսանյութ)

Եվս մեկ օր տաք ու չոր աշուն կունենանք. եղանակի տեսություն