ՌԴ-ն ճանաչում է միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է. Վոլոդին
Նոյեմբերի 13, 2025

ՌԴ-ն ճանաչում է միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է. Վոլոդին

By Նոյեմբերի 13, 2025 6

Ռուսաստանը ճանաչում է միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է. մյուսները պետք է քննություն հանձնեն, ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։

«Մենք չենք կարող ճանաչել այն երկրներից ժամանողների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու չէ։ Այս դեպքում այդ երկրների քաղաքացիները պետք է հանձնեն կանոնները և քննությունները. միայն այդ դեպքում նրանք կկարողանան ստանալ վարորդական իրավունք», - ասել է նա լիագումար նիստում։

Վոլոդինը հավելել է, որ ռուսաց լեզվի իմացությունը հիմնարար հարց է Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա վարորդական իրավունքի ճանաչման գործում։

Rate this item
(0 votes)

Լրահոս