Հայտնի են Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառները
Նոյեմբերի 12, 2025

Հայտնի են Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառները

By Նոյեմբերի 12, 2025 1

Վրաստանի Սիգնագիի մունիցիպալիտետում թուրքական ռազմական C-130 բեռնատար ինքնաթիռի կործանման վայրում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Երեքշաբթի օրը Ադրբեջանից Թուրքիա թռչող թուրքական ինքնաթիռը անհետացել է ռադարներից Վրաստանի սահմանը հատելուց կարճ ժամանակ անց՝ առանց աղետի ազդանշան հաղորդելու։ Վթարը տեղի է ունեցել պետական ​​սահմանից մոտավորապես հինգ կիլոմետր հեռավորության վրա։

Ինքնաթիռը տեղափոխել է F-16 կործանիչների մեխանիկական մասեր․ ինքնաթիռում 20 սպասարկման տեխնիկական աշխատակից է եղել։ Բոլորը ենթադրաբար մահացած են։

Ադրբեջանական APA-ն պարզաբանել է, որ ինքնաթիռում եղել են մասնագետներ, որոնք սպասարկել են նոյեմբերի 8-ին Բաքվում կայացած ռազմական շքերթին մասնակցած F-16 կործանիչները: APA-ի աղբյուրը ընդգծել է՝ «Ինքնաթիռում պայթուցիկ նյութեր կամ սարքեր չեն եղել, միայն F-16 ինքնաթիռի պահեստամասեր»:

Գիշերը դեպքի վայր են ժամանել Վրաստանի Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ղեկավարներ Գելա Գելաձեն և Իրակլի Չիկովանին: Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները մշտական ​​կապի մեջ են: Գիշերվա ընթացքում բազմաթիվ պաշտոնական ցավակցական հայտարարություններ են տարածվել:

Թուրքիան Վրաստան է ուղարկել «Akinci» անվամբ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)՝ վթարի վայրը հետազոտելու համար։ Նույն անօդաչու թռչող սարքը 2024 թվականին օգտագործվել է Իրանի նախագահական ուղղաթիռի վթարից հետո դրա որոնումների համար։

Լրատվամիջոցների հաղորդագրությունները նշում են, որ կործանված ինքնաթիռը երկար ժամանակ շահագործվել է և դրա վերջին խոշոր վերանորոգումը կատարվել է 2020 թվականին։

Մասնագետները նշում են, որ ինքնաթիռի կորպուսի վրա արտաքին ազդեցության հետքեր չեն եղել։

Ոչ պաշտոնապես նախնականորեն անվանվել են վթարի հնարավոր պատճառները՝

տեխնիկական անսարքություն, որը կապված է ինքնաթիռի երկարատև շահագործման և օդանավի կառուցվածքի հնարավոր կոռոզիայի հետ, որը թռիչքի ընթացքում բարձր ճնշման ազդեցության տակ կարող է հանգեցնել ոչնչացման, 

Օդանավի ներքին հատվածի վնասը՝ բեռի ոչ պատշաճ ամրացման պատճառով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Անջելինա Սենսորին ընդօրինակում է քույր Բիանկայի համարձակ ոճը

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Գազայի մոտակայքում 10,000 հոգանոց ռազմական բազա կառուցելու հնարավորությունը․ Bloomberg

Փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ խոսակցություն տեղի չի ունեցել. Կարեն Կարապետյանն էլ ինձ հետ խոսել է Սերժ Սարգսյանի անունից. Փաշինյան

Հոկտեմբերին Հայաստան է այցելել 212.891 զբոսաշրջիկ. ամենաշատը՝ Ռուսաստանից

Ֆլորենս Պյուն խոստովանել է, որ ռեժիսորները խնդրել են իրեն «բացարձակապես անպատշաճ բաներ» անել անկողնային տեսարաններում

Նիկոլը չէ՞ր Արցախի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ Ալիևն ընդունել է, որ Ղարաբաղն այլևս Ադրբեջանի կազմում չի լինելու․ Շարմազանով

Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի․ Վուչիչ

Եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի Ռուսաստանի պատասխանը կլինի հայելային. Լավրով

Հայտնի են Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառները

Լիտվան Բելառուսին զգուշացրել է սահմանը փակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին

Լռություն՝ «մեծ մարտից» առաջ. «Հրապարակ»

Անկուսակցականները չեն շտապում. «Հրապարակ»

«Հեզբոլլահը» զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից․ շարժման առաջնորդ

Այս պահին Երկրի վրա տեղի է ունենում G4 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լևոն Ազիզյան

Ես տեսա, թե ինչպես է Ռուսաստանը տոնում Հաղթանակի օրը, հիմա մենք նույնպես կունենանք Հաղթանակի օր․ Թրամփ