Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող մի քանի ռազմական թիրախների, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի Հարավային Լիբանանում գտնվող զենքի պահեստին և ստորգետնյա ահաբեկչական օբյեկտին։ Այս ահաբեկչական օբյեկտները տեղակայված էին քաղաքացիական բնակչության անմիջական հարևանությամբ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս «Հեզբոլլահ»-ի կողմից լիբանանցի քաղաքացիական բնակչության ցինիկ օգտագործումը՝ որպես կենդանի վահան», - ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը «հարված է հասցրել «Հեզբոլլահ»-ի ևս մեկ օբյեկտի», - նշվում է բանակի մամուլի ծառայության ամփոփագրում։
Իսրայելական բանակը նշել է, որ «Հեզբոլլահը» «շարունակում է Լիբանանում ահաբեկչական ակտիվները վերականգնելու փորձերը»։ «Այս օբյեկտների առկայությունը և «Հեզբոլլահի» գործունեությունը այդ տարածքներում Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագրերի խախտում է», - հավելել է մամուլի ծառայությունը։