Մինչև Նոր տարի Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ և ԵԱՏՄ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը․ Պուտին
Նոյեմբերի 12, 2025

Մինչև Նոր տարի Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ և ԵԱՏՄ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը․ Պուտին

By Նոյեմբերի 12, 2025 3

ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը ավանդաբար կկայանա Սանկտ Պետերբուրգում՝ Նոր տարուց առաջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է TASS-ը։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Ռուսաստանի նախագահն այս մասին հայտարարել է Կրեմլում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններ սկսելիս։

«Պետք է հանդիպենք… Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի ղեկավարների հետ մեր ավանդական նախաամանորյա հանդիպմանը», – ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ Տոկաևը երեկվանից երկօրյա պետական ​​այցով գտնվում է Ռուսաստանում։

Rate this item
(0 votes)

Լրահոս