ԱՄՆ-ն կնվազեցնի սուրճի նկատմամբ մաքսատուրքերը գների աճի պատճառով. Թրամփ
Նոյեմբերի 12, 2025

ԱՄՆ-ն կնվազեցնի սուրճի նկատմամբ մաքսատուրքերը գների աճի պատճառով. Թրամփ

By Նոյեմբերի 12, 2025 3

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սուրճի ներմուծման մաքսատուրքերը նվազեցնելու մտադրության մասին՝ գների աճի պատճառով։

Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ քննարկելով սննդամթերքի գների աճը։

«Մենք պատրաստվում ենք իջեցնել որոշ մաքսատուրքեր։ Որոշ քանակությամբ սուրճ կմտնի երկիր։ Մենք այս ամենի համար հոգ կտանենք շատ արագ, շատ հեշտությամբ», – ասել է Թրամփը:

Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ Թրամփի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը երկրում առաջացրել են սուրճի մանրածախ գների աճ։ 2024 թ. օգոստոսի համեմատությամբ 2025 թ. օգոստոսին սուրճի գներն աճել են գրեթե 21%-ով։ Սուրճի ազգային ասոցիացիայի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ն ներմուծում է երկրում սպառվող սուրճի ավելի քան 99%-ը։

Ամենից շատ սուրճ է մատակարարվում Բրազիլիայից (ավելի քան 30%), Կոլումբիայից (18,3%) և Վիետնամից (6,6%)։Հուլիսին ԱՄՆ-ն Բրազիլիայի նկատմամբ սահմանել է 50% մաքսատուրքեր, Վիետնամի և Կոլումբիայի նկատմամբ՝ համապատասխանաբար 20% և 10%։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դա կլինի իմ վերջին մրցաշարը․ Կրիշտիանու Ռոնալդու

Իրանը որևէ մտահոգություն չունի TRIPP նախագծի վերաբերյալ. Կապանում Իրանի հյուպատոս

Թուրքական ինքնաթիռի կործшնումը կապված է Գյումրու ռուսական ռшզմաբազայի հետ. ադրբեջանցի ռազմական փորձագետ

Հայաստանը ԵՄ-ի գումարների հաշվին ցանկանում է հրաժարվել ռուսական ցորենից՝ հօգուտ Ուկրաինայի. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայություն

Պեսկովը՝ Փաշինյանին. ՌԴ ԱՀԾ-ն երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում

ԱՄՆ-ն կնվազեցնի սուրճի նկատմամբ մաքսատուրքերը գների աճի պատճառով. Թրամփ

Ընդդիմությունն է միակ հանդիսատեսը. որ պահին այն դադարի «ծափահարել», կրկեսը կավարտվի. Ֆարմանյան

Հայաստանի վարչապետը շատ լուրջ ռիսկերի է գնում և մենք ուշադիր հետևում ենք դրան. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Կարապետյանի իշխանությունը վերցնելը ընդունելի չէր իմ համար և ասեցի՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա․ Փաշինյան

Հայաստանի պետական պարտքը 2018-ից աճել է 80%-ով․ «Թավշյա հեղափոխության» արդյունքը

Ես կգնամ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Փաշինյան

Անջելինա Սենսորին ընդօրինակում է քույր Բիանկայի համարձակ ոճը

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Գազայի մոտակայքում 10,000 հոգանոց ռազմական բազա կառուցելու հնարավորությունը․ Bloomberg

Փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ խոսակցություն տեղի չի ունեցել. Կարեն Կարապետյանն էլ ինձ հետ խոսել է Սերժ Սարգսյանի անունից. Փաշինյան