Ալեն Սիմոնյանը պահանջում է Վազգեն Սաղաթելյանից բռնագանձել 2 միլիոն դրամ
Նոյեմբերի 13, 2025

Ալեն Սիմոնյանը պահանջում է Վազգեն Սաղաթելյանից բռնագանձել 2 միլիոն դրամ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին դատի է տվել և պահանջել 2 միլիոն դրամ  փոխհատուցում վճարել։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։ 

Սիմոնյանը նաև պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել իրեն ֆեյսբուքյան էջով վիրավորելու համար։

«Վազգեն Արմենի Սաղաթելյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 2 000 000 ՀՀ դրամ՝ որպես հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։ Բռնագանձել ընդհանուր 530 000 ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 ՀՀ դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար»,- նշված է պահանջում։ 

Հիշեցնենք, որ վաղ առավոտից դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ, ապա ձերբակալել նրանց։ Antifake-ի գրասենյակում նույնպես խուզարկություններ են անցկացվում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

«FRY DAY» սրճարանում մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

Վրաստանում հայտնաբերվել են թուրքական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացած 20 զինծառայողների մարմինները

Ղազախստանից ՀՀ ներկրված ցորենը ենթարկվել է անվտանգության և որակական փորձաքննությունների

G7-ի երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ հաջակցություն Ուկրաինայի

Թրամփը կհանդիպի Պուտինի հետ, երբ դրական տեղաշարժի հնարավորություն լինի. Ռուբիո

Հայտնաբերվել է Երևանում հանդիպակաց երթևեկող կին վարորդը

Ալեն Սիմոնյանը պահանջում է Վազգեն Սաղաթելյանից բռնագանձել 2 միլիոն դրամ

Դիմել եմ իրավապահներին՝ լավ եմ արել. Ալեն Սիմոնյանը՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի մասին

«Նա ուզում էր երեխա ունենալ Իլոն Մասկից». պարզվում է՝ Դոնալդ Թրամփ կրտսերի նոր ընկերուհին ցանկամում էր «որսալ» միլիարդատիրոջը

Քիմ Քարդաշյանը ավելի հարուստ է, քան երբևէ. Skims-ը գնահատվում է 5 միլիարդ դոլար

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հրթիռшյին կարողությունները սատարող անհատների և ընկերությունների նկատմամբ. գանձապետարան

Թրամփը գիտեր սեռակшն բռնությшն դեպքերի մասին. Էփշտեյն

Արարատի մարզում 4 անչափահասներ ծեծի են ենթարկել 20-ամյա երիտասարդի

ՔՊ-ականները բոյկոտեցին ԱԺ նիստը․ Փաշինյանը հեռացավ դահլիճից