ՀՀ զինված ուժերում այսօր նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը։
«Զինվորականի և բժշկի երդման ներքո դուք ձեր ուսերին եք կրում մեր հայրենիքի պաշտպանների առողջացման և կյանքերի փրկության պատասխանատու գործը:
Ռազմական բժշկի ուղին ընտրած մասնագետները ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Իրենց կոչմանը հավատարիմ՝ ռազմական բժիշկները մեծ պատասխանատվությամբ են իրականացնում հայրենիքի պաշտպանների՝ զինվորների և սպաների առողջացման ու կյանքերի փրկության առաքելությունը: Զինվորն ու սպան ավելի վստահ ու համարձակ են, երբ թիկունքին ունեն գրագետ և կոչմանը հավատարիմ ռազմական բժիշկներ:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի դերը մեծ է ռազմական բժիշկներ կրթելու, բուժծառայողներ պատրաստելու գործում:
Շնորհավորում ենք բոլոր ռազմական բժիշկներին մասնագիտական տոնի առթիվ ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ: Հուսով ենք, որ ձեր մասնագիտական գործունեությունը մշտապես կիրականացնեք խաղաղ և ուժեղ հայրենիքում»,-գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։