Իրանը սկսել է տեղումնաբեր ամպեր բերելու գործողություններ իրականացնել
Նոյեմբերի 17, 2025

Իրանը սկսել է տեղումնաբեր ամպեր բերելու գործողություններ իրականացնել

By Նոյեմբերի 17, 2025 4

Իրանում, որտեղ գրանցվել է վերջին տարիների ամենածանր երաշտը, տեղումնաբեր ամպեր բերելու աշխատանքներ են սկսվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

IRNA գործակալության տվյալներով՝ առաջին անգամ նման գործողություն իրականացվել է Ուրմիա լճի տարածքում (Իրանի ամենամեծ լիճը), որը երկարատև երաշտի պատճառով զգալի ցամաքել և վերածվել է աղե անապատի։ 

Հաղորդվում է, որ Ուրմիա լճի ջրի մակարդակը բարձրացնելու գործողությունները կշարունակվեն նաև այլ նահանգներում: Հետագա գործողությունները նախատեսվում է իրականացնել Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում։ 

Ավելի վաղ Իրանի օդերևութաբանական ծառայությունը հայտարարել էր, որ երկրում դիտվում է վերջին 50 տարվա ամենաչոր աշունը: Տեղումների մակարդակը երկարաժամկետ միջինի համեմատ նվազել է 89%-ով։

Մերձավոր Արևելքում ջրային պաշարների նվազումը և կլիմայի փոփոխության հետևանքները լարվածություն են ստեղծում երկրների միջև՝ տեղումների առաջացման մեթոդների հարցում։ Իրանի իշխանությունները նախկինում մեղադրում էին Իսրայելին և ԱՄԷ-ին ամպեր բերելու միջոցով «տեղումներին միջամտելու» համար՝ պնդելով, որ ամպերը տեղումներ են առաջացնում նախքան Իրան հասնելը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանում Չեչնիայի քաղաքացուն uպանnղների նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ

Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերшզմը կարող է սկսվել մինչև 2029 թվականը. Գերմանիայի ՊՆ

ՀՀ զինված ուժերում այսօր նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը

Մասիսի ղեկավար ընտրվեց Նորայր Հակոբյանը

ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել Վենսի ավտոշարասյունը

Բջջայինների օգտագործումը դպրոցներում սահմանափակվում է․ ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը

Իրանը սկսել է տեղումնաբեր ամպեր բերելու գործողություններ իրականացնել

Մեծ Բրիտանիայում գտնվող ուկրաինացիներին հնարավոր է ուղարկեն հայրենիք. ՆԳՆ

Լեհաստանը երկու սահմանային անցակետ է բացել Բելառուսի հետ սահմանին

Եղանակը կտաքանա․ Տաք օդային հոսանքները մեր երկրում կմնան մինչև տարվա վերջ

Ադրբեջանը չինական կործանիչներ է ստացել

«Թրամփի ուղին» քննարկելու նպատակով Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

ԱԱ-2026․ 48 մասնակցից 32-ը հայտնի է

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին