Բացահայտվել են քաղցրավենիքի նկատմամբ անդիմադրելի ցանկության պատճառները
Նոյեմբերի 17, 2025

Բացահայտվել են քաղցրավենիքի նկատմամբ անդիմադրելի ցանկության պատճառները

By Նոյեմբերի 17, 2025 7

Քաղցր բան ուտելու ցանկությունը պայմանավորված է օրգանիզմում տեղի ունեցող էվոլյուցիոն գործընթացներով,  ըստ 168.am-ի՝ պատմել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխը։ РИАМО-ի հետ զրույցում մասնագետը բացատրել է քաղցր սննդամթերքի նկատմամբ անդիմադրելի ցանկության պատճառները։

Նրա խոսքով՝ քաղցրավենիքի մեջ պարունակվող պարզ ածխաջրերը օրգանիզմում արագորեն քայքայվում են՝ առաջացնելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացում: «Ուղեղը սա ընկալում է որպես հզոր և արագ էներգիայի աղբյուր, որը էվոլյուցիոն առումով կարևոր է գոյատևման համար: Ի պատասխան՝ ակտիվանում է պարգևատրման համակարգը՝ արտազատելով դոֆամին նեյրոհաղորդիչը, որը ստեղծում է հաճույքի և բավարարվածության զգացողություններ»,- բացատրել է Կաշուխը:

Բժիշկը հավելել է, որ գլյուկոզայի մակարդակի բարձրացումից կարճ ժամանակ անց տեղի է ունենում արագ անկում, ինչը կարող է հանգեցնել էներգիայի կորստի, դյուրագրգռության և ուժեղ քաղցի:

Rate this item
(0 votes)

Լրահոս