Կասկած չկա, թե ով է ագրեսnրը. Զախարովան՝ Գերմանիայի պաշտպանության նախարարին
Նոյեմբերի 17, 2025

Կասկած չկա, թե ով է ագրեսnրը. Զախարովան՝ Գերմանիայի պաշտպանության նախարարին

By Նոյեմբերի 17, 2025 6

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի այն պնդումը, որ Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է սկսվել մինչև 2029 թվականի վերջը, հաղորդել է ТАСС-ը։

«Այժմ կասկած չկա, թե ով է ագրեսորը», - հայտարարել է Զախարովան։

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարել է, որ սկզբում ենթադրվում էր, որ զինված հակամարտությունը կսկսվի 2029 թվականին, սակայն որոշ ռազմական փորձագետներ այժմ կարծում են, որ այն կարող է տեղի ունենալ արդեն 2028 թվականին:

«Որոշ ռազմական պատմաբաններ նույնիսկ կարծում են, որ մենք անցկացրել ենք մեր վերջին խաղաղ ամառը», - նշել է Պիստորիուսը։

Rate this item
(0 votes)

Լրահոս