Վեճ, ծեծկռտուք և դանակահարություն՝ Արթիկում հայտնի «Ղապլվա փոսեր» դաշտավայրում․ կա 3 վիրավոր
Նոյեմբերի 17, 2025

Վեճ, ծեծկռտուք և դանակահարություն՝ Արթիկում հայտնի «Ղապլվա փոսեր» դաշտավայրում․ կա 3 վիրավոր

By Նոյեմբերի 17, 2025 0

Նոյեմբերի 11-ին վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Արթիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ, հաղորդում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության դիմածներն են Շիրակի մարզի բնակիչեր 26-ամյա Գևորգ Ս․-ն՝ «գլխի և աջ ազդրի շրջանների բաց վնասվածք» ախտորոշմամբ, 29-ամյա Սամսոն Ս․-ն՝ «ձախ այտոսկրի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ և 25-ամյա Գրիգոր Ս․-ն՝ «գլխի գագաթային շրջանի ջնջխված վերք» ախտորոշմամբ։

Ոստիկանները ստացված տեղեկությունները իրացնելիս պարզել են, որ ժամը 16։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում Հոռոմ գյուղի «Ղապլվա փոսեր» կոչվող դաշտավայրում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Վազգեն Զ․-ն և 20-ամյա Արման Զ․-ն հարվածներ են հասցրել համագյուղացիներ Սամսոն Ս․-ի, Գևորգ Ս․-ի և Գրիգոր Ս․-ի մարմնի տարբեր մասերին, բացի այդ Արման Զ․-ի ձեռքին եղած կտրող-ծակող առարկան պատահմամբ դիպել է Գրիգոր Ս․-ին, ում մոտ ախտորոշվել է «աջ նստային շրջանի կտրած-ծակած վերք, արնահոսություն, գլխի ձախ քունք-գագաթային շրջանի պատռված վերք»: 

Ժամը 17։00-ի սահմաններում վիճաբանությունից հետո Գևորգ Ս․-ն իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի է ենթարկվել և կողաշրջվել: 

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Արման Զ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բլոգերները շրջանցել են Լուվրի անվտանգության աշխատակիցներին և իրենց նկարը կախել «Մոնա Լիզայի» կողքին

Պետությունն առաջիկա 3 ամսում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի հետ կբանակցի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ. ՀԾԿՀ նախագահ

Վիետնամում ավտոբուսը հայտնվել է սողանքի տակ. կան զոհեր ու վիրավորներ

Խոշոր ավտովթար Սաուդյան Արաբիայում. զnհվել է առնվազն 42 հնդիկ ուխտավոր

Հարավային Կորեան առաջարկում է ռազմшկան բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ՝ սահմանին հնարավոր բախnւմները կանխելու համար

Դոլարն ու եվրոն թանկանում են

Խոնավ անձեռոցիկը ջնջում է iPhone 17 Pro-ի ներկը՞. Apple-ի նոր ֆլագմանների «հիվանդությունը»

ԱՄՆ-ն հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների ևս մեկ նավի ոչնչացման մասին

Փաշինյանն ու ԱՄՆ պաշտոնյան քննարկել են Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի Ադրբեջան

Ազատության պողոտայում երթևեկության փոփոխություն կլինի

Հանձնաժողովը  նման որոշում կայացրեց երեք օր տևած քննարկումից հետո

ՀԷՑ-ը զրկվեց լիցենիզիայից

Զելենսկին այցով ժամանել է Փարիզ