Փաշինյանն ու ԱՄՆ պաշտոնյան քննարկել են Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը
Նոյեմբերի 17, 2025

Փաշինյանն ու ԱՄՆ պաշտոնյան քննարկել են Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

By Նոյեմբերի 17, 2025 5

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

Վարչապետը ողջունել է տիկին Հուքերի այցը Հայաստան և նշել, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացել է նոր մակարդակի։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ–ի հետ գործընկերությունը նորովի է ընկալվում ինչպես Կառավարության, այնպես էլ հայ հանրության շրջանում։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ–ի և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարևորել է Վաշինգտոնում օգոստոսի 8–ին տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված ժամանակացույցի համապատասխան։ Երկրի ղեկավարն ընդգծել է նաև ԱՄՆ–ի հետ երկկողմ հարաբերություններում ձևավորված հարուստ օրակարգի փաստը, որը ներառում է տարբեր ոլորտներ և ուղղություններ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրընկալելու համար՝ նշելով, որ Երևան է այցելել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի կողմից օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականն առաջ մղելու համար։ Էլիսոն Հուքերը նշել է, որ Երևան է այցելել քննարկելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։ Միաժամանակ, նա ընդգծել է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի գլխավորությամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկի փաստը, որի նպատակն է՝ պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը կյանքի կոչելը և միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղին զարգացնելը։ Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։ Նրա համոզմամբ՝ սա կստեղծի նշանակալի օգուտներ և՛ ամերիկացի, և՛ հայ ժողովուրդների համար, ինչը հնարավոր է դարձել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի առաջնորդության շնորհիվ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի և նախագահ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIPP նախագծի իրականացմանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բլոգերները շրջանցել են Լուվրի անվտանգության աշխատակիցներին և իրենց նկարը կախել «Մոնա Լիզայի» կողքին

Պետությունն առաջիկա 3 ամսում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի հետ կբանակցի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ. ՀԾԿՀ նախագահ

Վիետնամում ավտոբուսը հայտնվել է սողանքի տակ. կան զոհեր ու վիրավորներ

Խոշոր ավտովթար Սաուդյան Արաբիայում. զnհվել է առնվազն 42 հնդիկ ուխտավոր

Հարավային Կորեան առաջարկում է ռազմшկան բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ՝ սահմանին հնարավոր բախnւմները կանխելու համար

Դոլարն ու եվրոն թանկանում են

Խոնավ անձեռոցիկը ջնջում է iPhone 17 Pro-ի ներկը՞. Apple-ի նոր ֆլագմանների «հիվանդությունը»

ԱՄՆ-ն հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների ևս մեկ նավի ոչնչացման մասին

Փաշինյանն ու ԱՄՆ պաշտոնյան քննարկել են Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի Ադրբեջան

Ազատության պողոտայում երթևեկության փոփոխություն կլինի

Հանձնաժողովը  նման որոշում կայացրեց երեք օր տևած քննարկումից հետո

ՀԷՑ-ը զրկվեց լիցենիզիայից

Զելենսկին այցով ժամանել է Փարիզ