Երկու բելգիացի «TikTok»-ի օգտատիրոջ հաջողվել է շրջանցել Լուվրի անվտանգության համակարգը։ Նրանք անօրինական կերպով տեղադրել են իրենց դիմանկարը այն սենյակում, որտեղ պահվում է հայտնի «Մոնա Լիզա»-ն, հաղորդում է BFMTV-ն։
Նիլն ու Սենը հայտնի են սոցիալական ցանցերում իրենց սադրիչ կատակներով։ Որպես մշտական այցելուներ՝ թանգարան գալով՝ նրանք իրենց «ցուցանմուշը» գաղտնի անցկացրել են անվտանգության աշխատակիցների միջով։ Նրանք օգտագործել են հատուկ պատրաստված «Lego» շրջանակ, որը հեշտությամբ կարելի էր հավաքել և ապամոնտաժել։
Երիտասարդ զույգը, մի քանի լուսանկար անելուց հետո, իրենց նկարը կախել են 16-րդ դարի վենետիկցի վարպետների ստեղծագործությունների շարքում և հանգիստ լքել թանգարանը։
Հաջորդ օրը պարզվել է, որ նրանց դիմանկարը որոշ ժամանակ մնացել էր պատին՝ շարունակելով զարմացնել և զվարճացնել Լուվրի այցելուներին։