ԱՄՆ-ն հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների ևս մեկ նավի ոչնչացման մասին
Նոյեմբերի 17, 2025

ԱՄՆ-ն հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների ևս մեկ նավի ոչնչացման մասին

By Նոյեմբերի 17, 2025 0

Ամերիկացի զինվորականները Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հրամանով Խաղաղ օվկիանոսի ջրերում ոչնչացրել են հերթական նավը, որն, ԱՄՆ-ի պնդմամբ, օգտագործվել է թմրանյութերի փոխադրման համար։ Ինչպես տեղեկանում է Reuters գործակալությունից, այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

Հեգսեթն ավելի վաղ հայտարարել է թմրակարտելների դեմ պայքարի «Հարավային նիզակ»(Southern spear) գործողության մեկնարկի մասին։ «Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հրամանով «Հարավային նիզակ» գործողության միացյալ օպերատիվ խումբը մահացու հարված է հասցրել ահաբեկչական կազմակերպության կողմից օգտագործվող նավին։ Հետախուզությունը հաստատել է, որ նավն օգտագործվել է թմրանյութերի փոխադրման նպատակով», – ասված է X-ում հրամանատարության հաղորդագրության մեջ։

 

Նշվում է, որ նավում գտնվող «երեք թմրաահաբեկիչ սպանվել է»։ Ամերիկյան կողմի հայտարարության համաձայն՝ հարվածը հասցվել է միջազգային ջրերում։

CNN-ի հաշվարկների համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերը վերջին ամիսներին Լատինական Ամերիկայի ափերի մոտ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով ոչնչացրել են 21 նավ, ինչի հետևանքով զոհվել է 83 մարդ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բլոգերները շրջանցել են Լուվրի անվտանգության աշխատակիցներին և իրենց նկարը կախել «Մոնա Լիզայի» կողքին

Պետությունն առաջիկա 3 ամսում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի հետ կբանակցի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ. ՀԾԿՀ նախագահ

Վիետնամում ավտոբուսը հայտնվել է սողանքի տակ. կան զոհեր ու վիրավորներ

Խոշոր ավտովթար Սաուդյան Արաբիայում. զnհվել է առնվազն 42 հնդիկ ուխտավոր

Հարավային Կորեան առաջարկում է ռազմшկան բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ՝ սահմանին հնարավոր բախnւմները կանխելու համար

Դոլարն ու եվրոն թանկանում են

Խոնավ անձեռոցիկը ջնջում է iPhone 17 Pro-ի ներկը՞. Apple-ի նոր ֆլագմանների «հիվանդությունը»

ԱՄՆ-ն հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների ևս մեկ նավի ոչնչացման մասին

Փաշինյանն ու ԱՄՆ պաշտոնյան քննարկել են Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի Ադրբեջան

Ազատության պողոտայում երթևեկության փոփոխություն կլինի

Հանձնաժողովը  նման որոշում կայացրեց երեք օր տևած քննարկումից հետո

ՀԷՑ-ը զրկվեց լիցենիզիայից

Զելենսկին այցով ժամանել է Փարիզ