Նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար
Նոյեմբերի 18, 2025

Նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար

Ի պատասխան մամուլում շրջանառվող այն հրապարակումների, թե իբր Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են իրականացվել, հայտնում ենք, որ բնակապահովման ծրագրում ոչինչ չի փոխվել․ միջոցառման շրջանակում հայրենակիցներին շարունակվում է տրամադրվել 3–ից 5 մլն դրամ աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Ավելին՝ հանրային քննարկման է ներկայացվել բոլորովին նոր ծրագիր՝ 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել վարձակալության վճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցման եղանակով՝ 120 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար՝ ամսական 40,000 դրամ։

Նոր ծրագիրը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում՝ e-draft․am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (հղում՝ https://www.e-draft.am/projects/9349 )․ քաղաքացիների կողմից ներկայացվող առաջարկներն ու դիտարկումները սահմանված ժամկետում կհավաքագրվեն և, ըստ անհրաժեշտության, կընդգրկվեն ծրագրի վերջնական տարբերակում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Disney-ն հրապարակել է «Մոանա» ֆիլմի առաջին թիզերը

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել 2 գյուղ Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում

Միլիարդատերը սովորեցնում է ֆլիրտ. Երեք բառ, որոնք գրեթե երբեք չեն մերժվում

Նախարարին տեղափոխող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել. մանրամասներ

Բիթքոյնի գինը նվազել է մինչև 89,200 դոլար

Առաջիկայում սպասվում է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մի շարք այցելություններ Հայաստան. ադրբեջանական ՀԿ ղեկավար

Կիևն արդեն ունի մշակված լուծումներ. Զելենսկին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման մասին

Երեկ Երևանում բանկից գողություն կատարած անձն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ բանակը մասնակցություն է ունեցել մարտիմեկյան իրադարձություններին. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Թրամփը շնորհավորել է ամբողջ աշխարհին

Թուրքիան կշարունակի կատարել Հարավային Կովկասի զարգացմանն ուղղված պարտավորությունները. Էրդողան

Նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար

Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 45 հազարով․ պաշտոնյա

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կքննարկի Վրաստանի աջակցությունը TRIPP-ին

Զելենսկին վաղը կմեկնի Թուրքիա