Իսրայելը ՄՔԴ-ին խնդրել է չեղյալ հայտարարել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրամանները
Նոյեմբերի 18, 2025

Իսրայելը ՄՔԴ-ին խնդրել է չեղյալ հայտարարել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրամանները

By Նոյեմբերի 18, 2025 9

Իսրայելը Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) միջնորդություն է ներկայացրել դատախազ Քարիմ Խանին Իսրայելի հետ կապված վարույթներից հեռացնելու և վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի՝ Խանի կողմից տրված ձերբակալման հրամանները չեղյալ համարելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի արտգործնախարարության հայտարարությունը։

Քարիմ Խանն այժմ գտնվում է վարչական արձակուրդում, քանի որ նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում ՄՔԴ-ի երկու նախկին աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով։

Ըստ Իսրայելի ԱԳՆ-ի՝ միջնորդությունը ներկայացվել է՝ ի պատասխան այն տեղեկատվության, որ դատախազը «գործել է անօրինական անձնական դրդապատճառներով՝ Իսրայելի դեմ կեղծ և անհիմն մեղադրանքներ ներկայացնելով»:

Գերատեսչությունը նշում է, որ այդ գործողությունների նպատակն է եղել հանրության ուշադրությունը շեղել իր դեմ սեռական ոտնձգությունների լուրջ մեղադրանքներից:

Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ միջնորդությունը ոչ մի կերպ չի ազդում Իսրայելի մյուս պնդումների վրա, որ Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրամաններն «անվավեր են, այդ թվում՝ ՄՔԴ-ի իրավասության բացակայության պատճառով»:

ՄՔԴ-ն 2024 թ. նոյեմբերի 24-ին Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրաման էր տվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների կասկածանքով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Disney-ն հրապարակել է «Մոանա» ֆիլմի առաջին թիզերը

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել 2 գյուղ Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում

Միլիարդատերը սովորեցնում է ֆլիրտ. Երեք բառ, որոնք գրեթե երբեք չեն մերժվում

Նախարարին տեղափոխող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել. մանրամասներ

Բիթքոյնի գինը նվազել է մինչև 89,200 դոլար

Առաջիկայում սպասվում է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մի շարք այցելություններ Հայաստան. ադրբեջանական ՀԿ ղեկավար

Կիևն արդեն ունի մշակված լուծումներ. Զելենսկին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման մասին

Երեկ Երևանում բանկից գողություն կատարած անձն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ բանակը մասնակցություն է ունեցել մարտիմեկյան իրադարձություններին. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Թրամփը շնորհավորել է ամբողջ աշխարհին

Թուրքիան կշարունակի կատարել Հարավային Կովկասի զարգացմանն ուղղված պարտավորությունները. Էրդողան

Նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար

Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 45 հազարով․ պաշտոնյա

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կքննարկի Վրաստանի աջակցությունը TRIPP-ին

Զելենսկին վաղը կմեկնի Թուրքիա