Մեծ Բրիտանիան կարող է սկսել առգրավել ապօրինի միգրանտների զարդերը․ FT
Նոյեմբերի 18, 2025

Մեծ Բրիտանիան կարող է սկսել առգրավել ապօրինի միգրանտների զարդերը․ FT

By Նոյեմբերի 18, 2025 6

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարող են սկսել առգրավել անօրինական միգրանտների զարդերը և այլ գույքը՝ որպես նրանց բնակության համար վճար, հաղորդում է Financial Times (FT)-ը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարության խոսնակին։

«Խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնք միջոցներ ունեն մասնակցելու իրենց բնակության ծախսերին», - պարբերականին հայտնել է անանուն աղբյուրը։

Ներքին գործերի փոխնախարար Ալեքս Նորիսը Sky News-ի եթերում բացատրել է, որ այս միջոցը չի ազդի զարդերի, ինչպիսիք են ամուսնական մատանիները, վրա՝ վստահեցնելով, որ զարդերը չեն բռնագրավվի սահմանին։ «Եթե մեկը ժամանի ոսկե մատանիներով լի ճամպրուկով, ապա իրավիճակը որոշ չափով կտարբերվի ընտանեկան զարդերի կամ անձնական իրերի իրավիճակից», - ասել է նա։ Նորիսը անընդունելի է համարել, որ միգրանտը ամսական 800 ֆունտ ստեռլինգ (1050 դոլար) ստանա կառավարությունից և «իրեն Audi գնի»։

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը, ինչպես սպասվում է, երկուշաբթի օրը կհայտարարի անօրինական միգրանտների վերաբերյալ կանոնների զգալի խստացման մասին, որոնց թիվը շարունակում է աճել՝ բեռ դնելով հարկատուների վրա։

Rate this item
(0 votes)

Լրահոս