Ծեծկռտուք՝ Երևանում․ ոստիկանության գվարդիայի ջոկի հրամանատարին հրել-գցել են․ նա հիվանդանոցում է
Նոյեմբերի 18, 2025

Ծեծկռտուք՝ Երևանում․ ոստիկանության գվարդիայի ջոկի հրամանատարին հրել-գցել են․ նա հիվանդանոցում է

By Նոյեմբերի 18, 2025 7

Նոյեմբերի 16-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ  Չեխովի փողոցի 47 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում և մասնակիցները իրար ծեծի են ենթարկում, իսկ քիչ անց կրկին տեղեկություն է ստացվել, որ Չեխովի փողոցի 56 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով շտապօգնության 64 խումբը «ձախ ուսահոդի հոդախախտ և աջ ձեռքի 4-րդ մատի կոտրվածք» ախտորոշմամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը։ Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 35-ամյա Վահե Ս․-ն է։

Շենգավիթի համայնքային ոստիկանները ու պարեկները Չեխովի փողոցի 56 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչներ 42-ամյա Հրաչիկ Ս․-ին, 37-ամյա Հայկ Ս․-ին, Վրաստանի հանրապետության քաղաքացի 45-ամյա Ֆելիքս Ա․-ին և Երևանի բնակիչ 49-ամյա Կարեն Բ․-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Թուրքիայի և Իսրայելի միջև կարող է մեծ պատերազմ սկսվել». American Thinker

Պետդուման մեկնաբանել է Շոյգուի դեմ մահափորձը

Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ռոնալդուին

Disney-ն հրապարակել է «Մոանա» ֆիլմի առաջին թիզերը

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել 2 գյուղ Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում

Միլիարդատերը սովորեցնում է ֆլիրտ. Երեք բառ, որոնք գրեթե երբեք չեն մերժվում

Նախարարին տեղափոխող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել. մանրամասներ

Բիթքոյնի գինը նվազել է մինչև 89,200 դոլար

Առաջիկայում սպասվում է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մի շարք այցելություններ Հայաստան. ադրբեջանական ՀԿ ղեկավար

Կիևն արդեն ունի մշակված լուծումներ. Զելենսկին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման մասին

Երեկ Երևանում բանկից գողություն կատարած անձն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ բանակը մասնակցություն է ունեցել մարտիմեկյան իրադարձություններին. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Թրամփը շնորհավորել է ամբողջ աշխարհին

Թուրքիան կշարունակի կատարել Հարավային Կովկասի զարգացմանն ուղղված պարտավորությունները. Էրդողան

Նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար