Հռոմի կենտրոնում գտնվող Louis Vuitton խանութում խոշոր գողություն է տեղի ունեցել, հաղորդում է ANSA-ն։
Հաղորդվում է, որ առնվազն երեք դիմակավորված հարձակվող մեքենայով մխրճվել է մետաղական վարագույրների միջով և մտել խանութի պահեստային տարածք։
Գողերը տարել են ամբողջ ապրանքը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ի գիշերը, և քննիչներն ու ոստիկանությունը ներկայումս աշխատում են դեպքի վայրում։ Վնասը դեռևս չի գնահատվել։