Լոնդոնի կենտրոնում կանգնեցվել է Բրիջիթ Ջոնսի արձանը
Նոյեմբերի 18, 2025

Լոնդոնի կենտրոնում կանգնեցվել է Բրիջիթ Ջոնսի արձանը

By Նոյեմբերի 17, 2025 7

Լոնդոնի Լեսթեր հրապարակում կանգնեցվել է Բրիջիթ Ջոնսի մասին պատմող ֆիլմերի գլխավոր հերոսուհու բրոնզե արձանը, որի դերը մարմնավորում է ամերիկացի դերասանուհի Ռենե Զելվեգերը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Արձանը ստեղծվել է լոնդոնյան 3D Eye ստուդիայի կողմից։ Այն պատկերում է Բրիջիթ Ջոնսին, ձեռքին՝ առաջին ֆիլմից ծանոթ օրագիրն ու գրիչը։ Արձանի կառուցման համար պահանջվել է 200 կիլոգրամ բրոնզ։

Գործակալության տվյալներով՝ «Լոնդոնի սիրտ» բիզնես դաշինքը՝ «Լեսթեր հրապարակի կառավարման» և Վեստմինստերի քաղաքային խորհրդի հետ համատեղ, նախաձեռնել է հուշարձանի տեղադրումը՝ առաջին ֆիլմի թողարկման 25-ամյակի առթիվ։

Rate this item
(0 votes)

Լրահոս