ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է, որ դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը, թիրախը եղել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր, որ բացահայտել է ահաբեկչական հարձակում, բայց չէր նշել, թե կոնկրետ ում էին թիրախավորել ահաբեկիչները։
Ռուսական TASS լրատվականն էլ հայտնում է, որ մեղադրյալները տեղադրել էին տեսախցիկներ՝ Շոյգուի տեղաշարժին հետևելու համար։

































