Պեսկովը հերքել է Axios-ի հրապարակումը՝ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի բանակցությունների մասին
Նոյեմբերի 19, 2025

Պեսկովը հերքել է Axios-ի հրապարակումը՝ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի բանակցությունների մասին

By Նոյեմբերի 19, 2025 3

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ալյասկայում հանդիպումից հետո Մոսկվա-Վաշինգտոն բանակցություններում որևէ զարգացում չի եղել։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ պարբերականը։

Պեսկովը մեկնաբանել է Axios-ի այն հրապարակումը, որտեղ խոսվում էր, թե Ռուսաստանը և ԱՄՆ-ն գաղտնի աշխատում են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագրի վրա։

«Ոչ, առայժմ չկա որևէ զարգացում, որի մասին կարելի կլիներ հաղորդել։ Անքորիջում քննարկումներ են եղել, և այնտեղ քննարկվածից բացի որևէ նոր զարգացում չկա», – ասել է նա։ 

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի խորհրդակցում է Ռուսաստանի հետ՝ մշակելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր պլան։

Rate this item
(0 votes)

Լրահոս