Cloudflare ընկերությունը բացահայտել է գլոբալ խափանման պատճառը
Նոյեմբերի 19, 2025

Cloudflare ընկերությունը բացահայտել է գլոբալ խափանման պատճառը

By Նոյեմբերի 19, 2025 2

Ամերիկյան Cloudflare ամպային ծառայության խոշոր խափանման պատճառ էր դարձել վնասակար թրաֆիկը կառավարելու համար ավտոմատ կերպով ստեղծված կոնֆիգուրացիայի ֆայլը. ըստ լրատվամիջոցների՝ հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Խափանումը տեղի է ունեցել, քանի որ կոնֆիգուրացիայի ֆայլը գերազանցել է սպասվող չափը, ինչը անսարքություն է առաջացրել Cloudflare-ի՝ մի քանի ծառայությունների թրաֆիկը մշակող ծրագրաշարում, պարզաբանել են մամուլի ծառայությունից։

«Պարզաբանենք. Ոչ մի ապացույց չկա, որ դա հարձակման կամ վնասակար գործունեության արդյունք է»,- հայտարարել է Cloudflare-ը։ Ընկերությունում նշել են, որ որոշ ծառայություններ, հավանաբար, կարճաժամկետ խափանումներ կունենան միջադեպից հետո թրաֆիկի բնական ցատկի պատճառով։ Սակայն Cloudflare-ն ակնկալում է, որ բոլոր ծառայությունները մի քանի ժամվա ընթացքում կվերադառնան բնականոն վիճակի։ 

Այսօր Cloudflare-ի աշխատանքի խափանման արդյունքում դադարեցվել է աշխարհի մի շարք կայքերի աշխատանքը, դրանց թվում՝ Spotify երաժշտական ​​հոսքային ծառայությունը, X սոցիալական ցանցը և League of Legends, Valorant և Faceit խաղային հարթակները։ Որոշ օգտատերեր հայտնել են ChatGPT նեյրոնային ցանցի մոդելի առնչվող խնդիրների մասին։ Cloudflare-ն այսօր երեկոյան հայտարարել էր խնդրի կարգավորման մասին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Չինաստանը միացել է «Միջին միջանցք» համատեղ ձեռնարկությանը

Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 2024 թվականին 116.5 մլն դրամ շահույթ է ունեցել

Սևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը

Մաքուր ոսկուց զուգարանակոնքը Sotheby's աճուրդում վաճառվել է 12 միլիոն դոլարով

Աշխարհի յուրաքանչյուր երկիր ցանկանում է միանալ Գազայի հարցով խաղաղության խորհրդին․ Թրամփ

ԱՄՆ Սենատը պահանջել է Արդարադատության նախարարությանը գաղտնազերծել Էփշտեյնի գործը

Ուիթքոֆի և Երմակի բանակցությունները Թուրքիայում չեղարկվել են. Economist

Չինաստանն արգելում է ճապոնական ծովամթերքի ներմուծումը

Ուկրաինայի զինված ուժերը Վորոնեժին հարվածել են 4 ATACMS բալիստիկ հրթիռներով. ՌԴ ՊՆ

Իրանը պատրաստ է վերսկսել միջnւկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ. գերագույն առաջնորդի խորհրդական

Էդմոն Մարուքյանն ինձ խնդրում էր միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան. Ռուբինյան

Նորագույն Սու-75 Checkmate ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի կունենա 2026 թվականին

Հրաշալի կլինի համաձայնագիր կնքել Իրանի հետ․ նրանք շատ են դա ցանկանում` Թրամփ

Cloudflare ընկերությունը բացահայտել է գլոբալ խափանման պատճառը