Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բաց կլինի Թուրքիայում Ուկրաինային նվիրված առաջիկա բանակցությունների մասնակիցների հետ զրույցների համար, եթե նրանք անհրաժեշտ համարեն իրեն տեղեկացնել արդյունքների մասին, սակայն առայժմ նման պլաններ չկան:
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Առայժմ նման կոնկրետ պլաններ չկան։ Սակայն եթե ձեր կողմից նշված անձանցից որևէ մեկն անհրաժեշտ համարի ռուսական կողմին տեղեկություններ հաղորդել, նախագահ Պուտինը, իհարկե, բաց կլինի քննարկման համար», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 19-ին պլանավորում է այցելել Թուրքիա՝ ակտիվացնելու ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու բանակցային գործընթացը և իր գործընկերներին ներկայացնելու Կիևի կողմից պատրաստված առաջարկները։