Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը շուտով ուժի մեջ կմտնի. Պուտին
Նոյեմբերի 18, 2025

Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը շուտով ուժի մեջ կմտնի. Պուտին

By Նոյեմբերի 18, 2025 3

Ռուսաստան այցելող Չինաստանի քաղաքացիների համար առաջիկայում ուժի մեջ կմտնի առանց վիզայի ռեժիմը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այսօր նախագահը Կրեմլում ընդունել է ՇՀԿ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի պատվիրակությունների ղեկավարներին։ Ավելի ուշ պետության ղեկավարը առանձին հանդիպում է ունեցել Չինաստանի պետ​​խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։

«Մեր ժողովուրդների միջև շփումների հետագա ընդլայնմանը, անկասկած, կնպաստի մեր չինացի բարեկամների որոշումը՝ Ռուսաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու վերաբերյալ։ Շնորհակալ ենք բարի կամքի այս դրսևորման համար։ Մեր կողմից, շատ շուտով ուժի մեջ կմտնեն հայելային միջոցառումները Ռուսաստան այցելող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար», – ասել է ՌԴ առաջնորդը։

Նա վստահ է, որ սա կհանգեցնի շատ լուրջ հետևանքների ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտներում, և ընդհանուր առմամբ՝ դրական «պայթյունի» երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:

Rate this item
(0 votes)

Լրահոս