Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների միագումար արտահանումը 2024 թվականին կազմել է համաշխարհային ցուցանիշի մոտ մեկ հինգերորդ մասը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՇՀԿ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:
«Անցյալ տարի մեր պետությունների միագումար արտահանումը կազմել է համաշխարհային ցուցանիշի մոտ մեկ հինգերորդ մասը։ ՇՀԿ մասնակիցների բաժինը համաշխարհային համախառն ներքին արդյունքում հասել է մեկ երրորդի», – Միշուստինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: