Նոյեմբերի 18-ին Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Վորոնեժին՝ կիրառելով ԱՄՆ արտադրության չորս ATACMS հրթիռ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Վորոնեժ քաղաքի ուղղությամբ հակառակորդը ԱՄՆ արտադրության չորս ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ է արձակել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ ՀՕՊ համակարգերի կողմից խոցված ATACMS հրթիռների բեկորներն ընկել են Վորոնեժի մարզային գերոնտոլոգիական կենտրոնի և մանկատան վրա։
«Ոչնչացված հրթիռների ընկած բեկորները վնասել են Վորոնեժի մարզի գերոնտոլոգիական կենտրոնի և մանկատան տանիքները, ինչպես նաև մեկ մասնավոր տուն։ Խաղաղ քաղաքացիների շրջանում զոհեր և տուժածներ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ–ն հայտնել է նաև, որ ռուսաստանցի զինվորականները արագ հայտնաբերել են ATACMS հրթիռների արձակման վայրը Խարկովի մարզում։ Հակահրթիռային մարտերի ընթացքում Ս-400 զենիթահրթիռային համակարգի և «Պանցիր» զենիթահրթիռահրանոթային համալիրի ռուսական մարտական հաշվարկները խոցել են ATACMS-ի բոլոր հրթիռները։