Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից իրականացված հարձակումներից հետո լեհական և դաշնակից ռազմաօդային ուժերը տեղակայվել են Ուկրաինայի օդային տարածքում։
Մասնավորապես, մարտական պատրաստության են բերվել մարտական ինքնաթիռների զույգեր և վաղ նախազգուշացման ինքնաթիռ, իսկ ցամաքային ՀՕՊ համակարգերը, ինչպես նաև ռադարային վաղ նախազգուշացման և հետախուզման համակարգերը՝ բարձր պատրաստվածության։
«Այս գործողությունները կանխարգելիչ բնույթ են կրում և ուղղված են օդային տարածքի անվտանգության և պաշտպանության ապահովմանը, մասնավորապես՝ սպառնալիքի տակ գտնվող տարածաշրջաններին հարող տարածքներում։ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հետևում է ստեղծված իրավիճակին, իսկ ենթակա ուժերն ու ռեսուրսները մնում են պատրաստ անհապաղ արձագանքի», - ասվում է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ։