Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին, հայտնում են ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունից:
Ըստ տեղեկությունների՝ թիրախավորվել են «Հեզբոլլահի» տեղակայման վայրերը։
Պետական պաշտոնյաներն իրենց հերթին հայտնել են, որ Լիբանանում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարի վրա է եղել Իսրայելի կողմից հասցված օդային հարվածը, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ մի քանիսը։
«Նրանք հարվածել են քաղաքացիական տարածքի, այնտեղ ոչինչ չկա։ Միայն կայանատեղի։ Նրանք պնդում են, որ դա ռազմական ճամբար է, բայց ճամբար չկա»,-լրագրողների հետ զրույցում ասել են բնակիչները։